f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան․ «Յուրաքանչյուր հայ իր հայրենիքը պահելու համար նախ պետք է նվիրվի նրան և հետո հաղթի՝ հանուն հայրենիքի»


Սեպտեմբորի 15-18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Կանանց պայքարում 54 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց հավաքականի առաջատար մարզուհի Վարսիկ Գրիգորյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։
Այս ձեռքբերումը չափազանց արժեքավոր է, քանի որ Վարսիկը ստուգատեսից օրեր առաջ էր իմացել, որ մեկնելու է և հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի կողմից սանձազերծվել էր նոր պատերազմ։
Փոթորկված հոգով հայ մարզուհին կռիվ էր տվել Սերբիայում՝ պատվով ներկայանալու և հայոց եռագույնը բարձր պահելու համար, քանի որ սահմանին կանգնած եղբոր գլխավորությամբ իր հաղթանակին աղոթքով սպասում էր մի ողջ բանակ։
Անկախի հետ զրույցում Վարսիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է նվիրումից։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Առաջնությունից օրեր առաջ իմացաք, որ մեկնելու եք․ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին կխոսե՞ք։
-Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, հաղթանակների մեծ մասի հիմքը հավատն է և վստահությունը: Անկեղծ ասած, շատ դժվար է կենտրոնանալ մարզման գործընթացի վրա, երբ չկա վստահություն և համոզվածություն: 
Առաջնության նախօրեին տեղեկացանք, որ հավաքական թիմի մի քանի անդամ ֆինանսական պայմաններից ելնելով չեն մասնակցի  Եվրոպայի առաջնությանը: Ինձ համար ամեն ինչ պարզ էր, թվում էր արդեն կարելի է դադարել նախապատրաստական աշխատանքները, բայց ես շարունակում էի մարզվել: 
Եվ մի հրաշք օր ինձ զանգահարեց մարզիչս ու ասաց՝ լսի՛ր, ընկեր Աշոտը քեզ ասելիք ունի։ Եվ ընկեր Աշոտն ասաց՝ դու գնալու ես, ես քեզ խոստանում եմ:   


- Հայաստանի համար այս ծանր ժամանակահատվածում ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք մրցավայր։
-Պատասխանատվության զգացողությունս ավելի մեծացավ, երբ գնալուց օրեր առաջ սկսվեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:
Իսկապե՛ս որ ծանր ժամանակահատվածում: Մրցաշարը տևել է 4 օր։ Ես գոտեմարտել եմ 4-րդ օրը: Չեմ կարող բացատրել, թե ինչպիսին էին զգացողություններս, երբ եղբայրս, ծառայության մեջ գտնվելով, փոխանցեց ինձ, որ նրանք զորքով աղոթում են ինձ համար, ամեն ինչ լավ է լինելու: Աստված տա՝ ամեն մի հայուհի ապրի այդ զգացողությունը, երբ գիտես, որ մի հերոսական և ուժեղ զորք կա քո թիկունքում՝ եղբորդ գլխավորությամբ: 


- Առաջնության ընթացքի,  Ձեր մրցակիցների, անցկացրած գոտեմարտերի մասին ի՞նչ կասեք։
-Անցել եմ 2 գոտեմարտ եզրափակիչ դուրս գալու համար։ Բավական ծանր և վիճելի գոտեմարտեր են եղել։ Անգամ սպորտում տարածքով մեծ երկրները չեն համակերպվում այն մտքի հետ, որ կարող է այդքան փոքր երկիրն առաջ անցնել իրենցից: Եզրափակիչ գոտեմարտը տեղի ունեցավ ընդամենը 2 ժամ անց, գուցե չէի հասցրել վերականգնվել, կամ թե լարվածությունն էր մեծ, չեմ կարող հստակ ասել: 

-Ի՞նչ տվեց Ձեզ այս նվաճումը․ հայրենիք ներկայացնելը, դրոշը ծածանելը որքանով է պատասխանատու այս պահին, զգացողությունների մասին կխոսե՞ք։
-Ուզում եմ ասել, որ այս նվաճումը իմը չէ․ սա եղբորս մեդալն է: Ճիշտ է, նրանք ոսկու արժանի տղաներ են, սակայն ունենք արծաթ․ որը և նրանցն է, և իմ սպորտային կարիերայի ամենաբարձր նվաճումն է: 
Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ Վարդան Խուգեյանին, Վովիկ Խոջոյանին և Տ. Հովհաննիսյանին,  առանձնահատուկ շնորհակալություն ընկեր Աշոտին և իր ընկերներին: Շնորհակալ եմ նաև իմ թիմին՝ Արամ Աղաջանյանին և իմ բոլոր սպորտային ընկերներին: Առանց նրանց  այս մեդալը չէր լինի:


-Ձեզնից հայրենասիրություն է հորդում․  յուրաքանչյուրս ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս վարվի մեր հայրենիքը պահելու համար:
-Պատիվ ունեմ պատասխանելու՝ յուրաքանչյուր հայ իր հայրենիքը պահելու համար նախ պետք է նվիրվի նրան և հետո հաղթի՝ հանուն հայրենիքի: Այդ ուժը ցանկացածիս մեջ կա:  

սամբո Սպորտ Եվրոպայի առաջնություն Հայաստան Վարսիկ Գրիգորյան արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին