f

Անկախ

«Մարուքյանի պատգամը ոչ ոք լուրջ չի ընդունելու. Սփյուռքի 99 տոկոսը նույնիսկ նրա անունը չի լսել, և անտեսվելու է». Հարութ Սասունյան


Ընդամենն ամիսներ առաջ, երբ թավշյա իշխանությունները խաղաղության խոստումները ժողովրդին մատուցում էին երկնային մանանայի անվան տակ, Սփյուռքին պարբերաբար հասկացնում էին, թե մանդատ չունեն իրենց անունից խոսելու, անգամ չէին վարանում արգելել Հայաստանի և Արցախի համար ահռելի ներդրում ունեցող սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան:

Տրամաբանությունը հավանաբար այն էր, որ Սփյուռքը Ցեղասպանության «կնճռոտ» պահանջով խաթարելու էր թշնամիների հետ բարեկամության հեռանկարը:

Արդեն այսօր, երբ նույնիսկ իշխանական առաջին խոսափողը փաստեց խաղաղության մեռելածին գաղափարի մասին, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը որոշեց հատուկ ուղերձ հղել սփյուռքահայությանը:

Այսպիսով, Էդմոն Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, թե ի՞նչ կարող է անել սփյուռքը Հայաստանի Հանրապետության համար դժվարին այս իրավիճակում: Պարզաբանելուց զատ՝ Մարուքյանը նաև առաջարկներ ներկայացրեց՝ կարևորելով Ադրբեջանում գործող արևմտյան կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:

 «Հիմա՝ հայ ազգը ի՞նչ կարող է անել, մենք կհրապարակենք 136 կազմակերպությունների ցանկը, որոնց գլխամասային գրասենյակների մի մասը Ֆրանսիայում են, մի մասը՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, մի մասը՝ Արևմուտքի այլ երկրներում ու քաղաքներում են: Եվ տվյալ երկրների կառավարություններից չի որ կախված է՝ այս ընկերությունները կշարունակեն Ադրբեջանում աշխատել, թե ոչ, այլ, թե որքանով մենք՝ որպես հայ ազգ, կլինենք կազմակերպված՝ ցույց տալու, որ ամոթ է այս ընկերության համար, որ ինքը շարունակում է մի երկրում բիզնես անել, հարստացնել այն երկրի տնտեսությունը, որն այդ գումարները ծախսում է նոր անմեղ մարդկանց սպանելու գործում, հարձակվում է դեմոկրատիայի վրա, հարևան երկրի տարածքն է օկուպացնում…:

Բավարար է՝ ԱՄՆ կամ եվրոպական մի քանի կորպորացիա սկսեն քննարկել այդ երկրից դուրս գալու հարց, որ Իլհամ Ալիևը զգա, որ արևմտյան երկրները սկսում են քննարկել սանկցիաների կիրառման հարց, այս զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից շատ արագ դուրս կգան և կգնան ելման դիրքեր և մի բան էլ այն կողմ»,- նշել էր հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկներին, ավելին՝ կարծում է, որ յուրաքանչյուր հայ պետք է գործի՝ հայրենիքն անդունդից փրկելու համար, սակայն նշում է՝ կան հարցեր, որոնք չի կարող շրջանցել:

«Նախ՝ պարոն Մարուքյանը ճիշտ անձը չէ, որ նման պատգամ ուղղի Սփյուռքին. նա հավանաբար մոռացել է, որ ՀՀ-ն ունի Սփյուռքի Գլխավոր հանձնակատար, ում պարտականությունն է Սփյուռքի հետ կապ հաստատել: Հայաստանն ունի վարչապետ, երկրի ղեկավար, և նման հրատապ հարցի դեպքում վարչապետը պետք է պատգամ ուղարկի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ամբողջ հայությանը, որպեսզի մարդիկ իմանան, թե որքան լուրջ է հարցը: Պարոն Մարուքյանի պատգամը ոչ մեկը լուրջ չի ընդունելու, Սփյուռքի 99 տոկոսը նույնիսկ պարոն Մարուքյանի անունը չեն լսել, և անտեսվելու է:

Հաջորդը՝ 31 տարի է, որ ՀՀ-ն անկախացել է, և այդ տարիներին նախկիններն էլ, ներկայի վարչապետն էլ, հարյուր անգամ ասել է, որ մենք պետք է մեր օրենքները փոխենք, որպեսզի մասնագետ սփյուռքահայեր գան Հայաստան և պաշտոններ ստանձնեն, բայց անընդհատ խոսում է այդ մասին ու ոչ մի բան չի արել, որ օրենքը փոխի: Երբ նման ճգնաժամային օրեր են գալիս, անմիջապես հիշում են Սփյուռքը: Բայց Սփյուռքը միշտ այդտեղ է եղել, և ոչ մեկը կարևորություն չի տվել Սփյուռքին՝ բացի օգտագործելու համար որպես կթան կով, իսկ մյուս մասնագիտությունները, մտավոր կարողությունները, ձիրքեր օգտագործելը միշտ անտեսվել է:

Մյուսը՝ այս ճգնաժամային առիթով պետք չէ, որ պատահական մարդիկ պատահական առաջարկներ ներկայացնեն յութուբով. պետք է, որ այդ աշխատանքը կազմակերպված լինի. ընդհանուր կոչ ուղղելով՝ ոչ մեկը ոչ մի բան չի անի»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Հարութ Սասունյանը:

Ամերիկահայ գործիչն այս առիթով հիշեց ամերիկացիների թևավոր խոսքը՝ «եթե բոլորին ես նշանակում պատասխանատու, ոչ մեկը պատասխանատվություն չի վերցնելու իր վրա»:

Ըստ նրա, որպեսզի յուրաքանչյուրն ունենա այդ պատասխանատվության զգացումը, անելիք ունի ՀՀ արտգործնախարարությունը. արտաքին գերատեսչությունը պետք է շտապ ուղերձ հղի բոլոր դեսպաններին՝ սփյուռքում հանդիպումներ կազմակերպելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարութ Սասունյան Էդմոն Մարուքյան հայկական սփյուռք Հայաստան Տեսանյութ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին