f

Անկախ

Արևմուտքից կշարունակեն ողջունել Ալիևին՝ հերթական 4-5 հայ գերիներին ազատ արձակելու համար, բայց չեն նկատի մի քանի օր անց հայերի նոր գերեվարումները


Կանխավ հիասթափեցնեմ նրանց, ովքեր հույս են տածում, թե ադրբեջանական ասկյարների վերջին ռազմական հանցագործությունների վավերագրական ապացույցներն ի վերջո հանգեցնելու են Ադրբեջանի դեմ «քաղաքակիրթ աշխարհի» պատժամիջոցներին կամ Հայաստանին «մարդասիրական արևմուտքի» կողմից զինական օժանդակությանը, թեկուզ զենք ու զինամթերք մատակարարելու եղանակով։ Ամենևի՛ն։ Կարվեն մի քանի դատապարտող հայտարարություններ, որոնք, սակայն, ոչ մի առարկայական հետևանքներ չեն ունենա (ինչպես, օրինակ, որևէ հետևանք չունեցավ 2020 թ. նոյեմբերին Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը)։

Լավագույն դեպքում գործը կհանգրվանի միջազգային դատական ատյաններից որևէ մեկում կամ երկուսում, որտեղ այն կձգձգեն ամիսներով ու տարիներով, վերջում էլ անպայման կփորձեն հավասարության նշան դնել հայերի և թուրք-ադրբեջանցի դահիճների միջև։ Հա, մեկ էլ ադրբեջանական վայրագությունները խստորեն կդատապարտի Լյուքսեմբուրգի խորհրդարանը։ Ու այդքանով կբավարարվեն ու կհանգստանան։ Այնուհետև ամեն ինչ շատ արագ կմոռանան։

Այդ ամբողջ ընթացքում՝ Արևմուտքից կշարունակեն ողջունել Ալիևին՝ հերթական 4-5 հայ գերիներին ազատ արձակելու համար, բայց չեն նկատի մի քանի օր անց հայերի նոր գերեվարումները։ Կասկած չկա, որ այսուհետ Ադրբեջանը ձգտելու է մշտապես գերության մեջ պահել մեծ թվով հայերի։ Եթե դա նրան հաջողվեց (արդեն երկու տարի է հաջողվում է), ապա այդ պատանդների մի մասը սպանվելու է՝ մեզ ահաբեկելու նպատակով, մյուս մասը՝ խոշտանգվելու և օգտագործվելու որպես Հայաստանի վրա քաղաքական ու դիվանագիտական ճնշման արդյունավետ միջոց։

ՀԱՍԿԱՑԵՔ, ՀԱՅԵ՛Ր, 2020 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ Ի ՎԵՐ ՍԿԻԶԲ Է ԱՌԵԼ ՈՉ ԹԵ ՄՏԱՑԱԾԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ», ԱՅԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ։ Գերտերությունները դա հրաշալի գիտակցում են, բայց հանգիստ խղճով դաշնակցում և համագործակցում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կանաչ լույս վառելով այդ ֆաշիստական պետությունների հայասպան քաղաքականության առջև։ Ինչպես և անցյալում, գերտերությունները թքած ունեն մեր ազգի ճակատագրի, նրա լինել թե չլինելու վրա։

Ուրեմն, նորից, հարյուրերորդ ու հազարերորդ անգամ պետք է ասվի՝

ՀԱՅԵ՛Ր,

ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՔ

ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ

ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ։

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ։

Արմեն Այվազյան ՖԲ Գրառում Ադրբեջան հայ գերիներ մահապատիժ Արևմուտք Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին