f

Անկախ

ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում չեմ բացառում նաև դիվանագիտական հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ.Մարիամ Հովսեփյան


Ankakh.com-զրուցակիցն է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը երկրորդ անգամ Հայաստան եկավ, ընդ որում մի քանի օր առաջ այցելության ժամանակ այդպես էլ չհաջողվեց Փաշինյանին հանդիպել: Հետաքրքիր է, որ Զասը նորից Հայաստան է ժամանում՝ այն էլ Փաշինյանի՝ ԹՎիրթերում արված գրառումից հետո, որտեղ նա հիշատակում է  միջազգային դիտորդներին գալու փաստը:Արդյոք Զասի այցը սրանով է պայմանավորված:

-Խնդիրն այն է, որ արդեն գոյություն ուներ գրաֆիկ թե Փաշինյանի, թե Զասի մոտ ու ստացվեց այնպես, որ Ստանիսլավ  Զասը Մոսկվայում ժողով ուներ, որին չէր կարող չմասնակցել, դրա համար ստիպված էր մասնակցել այդ ժողովին և նորից վերադարձավ Հայաստան ի սկզբանե հանդիպումը պլանավորված էր հենց քսանյոթին, բայց քսանից-քսանհինգն ընկած  հատվածում նա պետք է Մոսկվայում լիներ, որպեսզի անդամ պետությունների ղեկավարներին զեկուցեր այստեղի վիճակը:Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանն է հիմա ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը ու ոչինչ չի կարողանում անել:

-Ռուսաստանի Դաշնությունում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին՝ հակառուսական տրամադրությունների խորացմանը զուգահեռ:

-Իրենք հիմա պատկերն լիարժեք չեն տեսնում, չեն նկատում: Միգուցե պատճառն այն է, որ հիմա զբաղված են մեկ այլ տարածաշրջանով, այս պահին տոնում են մեկ այլ հաղթանակ, ու ընդհանուր առմամբ գնահատում են հիմնականում որպես արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից ծախսված մեծ գումարների արդյունք:Այսինքն կա գումար՝ կան ցույցեր, չի լինի գումար՝ չեն լինի ցույցեր՝ այս սկզբունքով և միգուցե դեռ այն հին, միամիտ գաղափարով են, որ հայերը ռուսների կողքին են, եղբայրական պետություն են, սովետական պետություն են և այլն և այլն ու այս առումով իրենք այնքան էլ լիրաժեք, կրիտիկական չեն պատկերացնում իրավիճակը:

-Հայաստանում բուռն դժգոհություններ առաջացրին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից հերթական հարձակման ժամանակ ռուսական կողմի իներտ պահվածքը, ՀԱՊԿ-ի՝ անգործությունը; Ռուսաստանի պահվածքն ինչո՞վ էր պայմանավորված, թե կան գործընթացներ, որոնք արտաքնապես չեն երևում:

-Հայերս էմոցիոնալ ենք և սիրում ենք լսել, տեսնել, որ մեր աչքը տեսնի և ականջը լսի:Բայց բաներ կան, որ չունեն անհրաժեշտություն բարձրաձայնվելու: Ինչ վերաբերում է օգնությանը, եթե այն եղել է բանակցային փուլով ու կանգնեցրել է իրավիճակն ու թույլ չի տվել վերածվել ավելի լայնամասշտաբ պատերազմի, որովհետև այդ պարագայում մեր դաշնակից Ռուսաստանը պետք է իր հիմնական ուղղությունը ՈՒկրաինայի տարածքում թողներ ու այստեղ երկրորդ ֆրոնտով պատերազմեր, նախընտրեց բանակցային փուլով խնդիրը սառեցնել, չեմ ասում ավարտին հասցրեց, այլ սառեցրեց ու ժամանակ շահեց,թե Հայաստանի, թե իր համար:

Առավել քան համոզված եմ, եթե երկրորդ ճակատը բացվի, իսկ այն մեծ հաշվով կբացվի, որովհետև Ադրբեջանի այս գործելոճը ոչ այլ ինչ է, քան Զելենսկու կոչին արձագանքելն է, որն ասում էր՝ երկրորդ ֆրոնտ բացեք Ռուսաստանի դեմ,  որովհետև հենց մի թեթև ուկրաինական ուժերը առաջխաղացում են ունենում՝ այդ ժամանակ Բաքուն կարծես սադրանք է անում, այդպես եղավ մարտին Արցախում և ինչպես եղավ հիմա:

Ռուսաստանը իր միջամտությունների մասին կխուսափի էլ բարձրաձայնել, որովհետև լրացուցիչ թշնամիներ չի ուզւոմ վաստակել՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասով:Ինչ-որ առումով դեռ նրանց կզսպի, բայց եթե այս չորս նահանգները ռուսաստանին կցելուց հետո հանկարծ այդ նահանգների ուղղությամբ ուկրաինական կողմը ռազմական գործողություններ ձեռնարկեց, դա արդեն կդիտվի որպես պատերազմ Ռուսաստանի դեմ, ու եթե հանկարծ Հայաստանում էլ երկրորդ ճակատ բացվի, ապա Ռուսաստանը ստիպված է լինելու արդեն պատերազմել Թուրքիայի դեմ:

-Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ դա կխարխլի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:

-Ինչպե՞ս են պատկերացնում ՀԱՊԿ-ից դուրս գալը, այսինքն միանգամից ՆԱՏՕ են մտնելու: ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում, կարծում եմ որոշակի հարաբերությունների խզում կլինի, չեմ բացառում նաև դիվանագիտական հարաբերությունների խզում Հայաստանի և Ռուսաստանի միջև:

-Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանն ամեն կողմ աջակցելու է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը, որ երրորդ ուժեր փորձում են Հարավային Կովկասը վերածել եռացող կաթսայի:Ինչպիսի՞ն է ռուսական կողմի պատկերացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին: Դա արվելու է մեր հաշվի՞ն:

-Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի պատկերացումով նշանակում է, որ երկրորդ ճակատ չբացվի և Հարավային Կովկասում և առհասարակ ԱՊՀ պետությունների մեջ այդ կոնֆլիկտը չլինի և կոնկրետ Պուտինի այն միտքը, որ Ուկրաինայում այս պարտությունը փորձելու են մեր քթերից բերել ԱՊՀ պետությունների միջոցով՝ ուղիղ իմաստով նկատի ուներ Հայաստանը: Հիմա արևմտյան և ամերիկյան ուժերը բավականին լուրջ են աշխատում և փորձում են Ուկրաինայում կորցրած այդ չորս նահանգները փոխհատուցել Հայաստանով և դրանով բավարարվեն:

-Չորս նահանգների միացումը Ռուսաստանին շախ և մա՞տ էր:

-Չգիտեմ, թե որքանով էր սա շախ և մատ, որովհետև այս չորս նահանգները ռուսները ազատագրել էին և պատրաստվում էին մտցնել Ռուսաստանի կազմ, սա նորություն չէր ընդհանրապես: Եթե դիտարկենք այն մասով, որ տարածվում էր իբր Ռուսաստանի գործերը լավ չեն և այլն: Ռուսաստանը մի պետություն է, որ մի բան հայտարարում է ու անում է այլ բան, և միշտ անակնկալներ է մատուցում:Այսինքն, երբ ինքը հայտարարոյմ է մոբիլիզացիա ու բոլորին թվում է, թե Ռուսաստանը ուժեր չունի, պարտվում է և ուկրաինական մեդիան ուրախանում է և ինֆորմացիոն դաշտում Ռուսաստանն ինչ-որ տեղ պարտվում է, սակայն դա իրական պարտության հետ որևէ առնչություն չունի: Ռուսաստանը պարզապես շարունակում է իր հին մեթոդներով աշխատել:

 

Մարիամ Հովսեփյան ՀԱՊԿ Ռուսաստան Ուկրաինա Ադրբեջան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին