Իտալական La Repubblica թերթը պնդում է, որ ժամանակն է, որ ԵՄ երկրները խուճապի մատնվեն, քանի որ ռուսական «Բելգորոդ» սուզանավը մտել է Սպիտակ ծով։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակությունը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Արևմուտքի հետ առճակատման նոր մակարդակի հասնել՝ միջուկային դիմակայությունը բարձրացնելով աներևակայելի բարձունքների։
Հրատարակությունը նշում է, որ խուճապը միայն աճում է Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին զեկույցի պատճառով, որը վերաբերում է «Բելգորոդ» ատոմային սուզանավին, որը վերադարձել է Արկտիկայի ջրեր։ ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ դա կարող է կապված լինել աշխարհում առաջին ծայրահեղ լուռ անօդաչու Պոսեյդոնի փորձարկման հետ, որը նաև կոչվում է «Ապոկալիպսիսի զենք»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 09852 նախագծի K-329 Բելգորոդ սուզանավը ներառում է եզակի դիզայն՝ միջուկային խորջրյա կայաններ տեղակայելու հատուկ նավահանգիստ: