Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Միացյալ Նահանգների առաջնությունը, որին այս տարի մասնակցում է 14 շախմատիստ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մեկնարկել են ԱՄՆ-ի առաջնությունում:
Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Լենդերմանն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Իսկ Սամուել Սևյանը հաղթանակ է տոնել Էլշան Մորադիաբադիի նկատմամբ:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: