f

Անկախ

Դավիթ Մակյան․ «Թուրքիա մեկնել էինք մեր երկիրը պատվով ներկայացնելու և ևս մեկ անգամ Հայաստանի մասին պատմելու մեծ ցանկությամբ»


Սեպտեմբերի 25-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում  կայացավ մենամարտային մարզաձևերի համալսարանական աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ կարատե մարզաձևում պատվաբեր ելույթներ ունենալով և տպավորիչ հաղթանակներ տոնելով արածթե և բրոնզե մեդալներ նվաճեցին Անիտա և Դավիթ Մակյանները։
Անկախի հետ զրույցում Դավիթը կիսվում է տպավորություններով՝ խոսելով անցկացրած մենամարտերի և Թուրքիայում պատվով հանդես գալու կարևորության մասին։


- Շնորհավորում ենք Թուրքիայում բորնզե մեդալ նվաճելու կապկացությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել գավաթի խաղարկությանը։
-Շնորհակալ եմ։ Եվրոպական ուսանողական խաղերից անմիջապես հետո, առանց ժամանակ կորցնելու, սկսեցինք նախապատրաստվել այս մրցաշարին։ Շուրջ 1․5 ամիս ժամանակ ունեինք, լավ մարզավիճակ ձեռք բերեցինք։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Թուրքիա։
Թուրքիա մեկնել էինք հաղթական տրամադրվածությամբ՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու և ևս մեկ անգամ Հայաստանի, մեր գոյության մասին պատմելու մեծ ցանկությամբ։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր անցկացրած մենամարտեր մասի ի՞նչ կասեք։
-Բավական լուրջ մրցաշար էր, որին մասնակցում էին փորձառու, ուժեղ, համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջատար դիրքեր զբաղեցնող մարզիկներ, օլիմպիական խաղերի մասնակիցներ։
Հորդանացի մարզիկին, որը հետագայում դուրս եկավ եզրափակիչ, անհասկանալի պարտվելուց հետո, մենամարտեցի թուրք մարզիկի հետ, որը մեծահասակների աշխարհի առաջնությաննն էր մասնակցել։ Նրա հետ մենամարտին շատ քիչ ժամանակ ունեի հավաքվելու և տրամադրվելու։ 
Մրցաշարն անցկացվում էր սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը, որն էլ ավելի էր ընդգծում օրվա խորհուրդը․ եթե պարտվել ես մեկ անգամ, դա չի նշանակում, ոչ չես կարող կրկին ոտքի կանգնել ու հաղթել։
Ամբողջ մենամարտի ընթացքում հաշիվը 0։0 էր։ Ավարտից 10 վայրկյան առաջ թուրք մարզիկին  անհասականալի 2 միավոր տվեցին․ բոլորն էլ նկատեցին անարդարությունը։ Սակայն անմիջապես հաջորդ գործողությամբ կարողացա 3 միավոր վաստակել, որը չէին կարող չհաշվել։ 3։2 հաշվով մենամարտը հասցրի հաղթական ավարտի։
Բրոնզե մեդալի համար մենամարտեցի ավստրալացի մարզիկի հետ, որն Օվկիանայի չեմպիոնն է։  Նրան հաղթեցի 3։3։ Հետաքրքիր պայքար ծավալվեց։ Սկզբում հաղթում էի, միջնամասում ինչ-որ տեղ բաց թողեցի ընթացքը։ Մրցակիցս կարողացավ հաշիվը հավասաեցնել, սակայն, ինձ հավաքելով, կարողացա վճռել ելքը։


-Ձեր քույրը՝ Անիտա Մակյանը,  դարձավ  արծաթե մեդալակիր։ Մրցումների ժամանակ մեկդ մյուսին ոգևորու՞մ եք։
- Ինչ-ինչ պատճառներով տևական ժամանակ մեծահասակների առաջնությունում քրոջ չէր հաջողվում մեդալ նվաճել։ Այս անգամ դուրս եկավ եզրափակիչ և արծաթե մեդալ նվաճեց։ Շատ հաճելի է, երբ պարգևատրման արարողության ժամանակ, ինձ հարցնում էին, թե Անիտան քու՞յրս է, ես էլ պատասխանում էի՝ այո՛։ 
Միշտ էլ օգնում ենք իրար․ փոքր տարիքից միասին դպրոց, սպորտի, հետո համալսարան։ Մարզվում ենք միասին, փորձում ենք մեկս մյուսի սխալները տեսնել, մատնանշել և ուղղել դրանք՝ հասնելով ավելի լավ մարզավիճակի։

-Դուք մարզվում եք Ձեր հայրիկի՝ Արման Մակյանի գլխավորությամբ։ Եվ՛ ծնող, և՛ մարզիչ․ կա՞ պատասխանատվություն։
-Ինչ վերաբերում է պատասխնատվությանը, ավելի լավ ենք հասկանում մեր նպատակը, քանի որ մեկ ընտանիքից ենք, լիարժեք տրվել ենք այս գործին ու նպատակին, հավատում ենք, որ կարող ենք կարատեն նոր մակարադակի բարձարցնել և մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճել։ Անընդհատ վերլուծում ենք մեր բաց կողմերը, մրցակիցներին, ամեն ինչ անում ենք, որ հասնենք այնպիսի մակարդակի, որ ոչ մի հանգամանք չխանգարի մեր հաջող ելույթներին։

Սպորտ կարատե Դավիթ Մակյան հարցազրույց խմբագրի ընտրանի բրոնզե մեդալ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին