f

Անկախ

Քանի՞ «լայք» արժե հայի արյունը


Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով աջակցություն են հայտնել Հայաստանին (տե՛ս կից նկարը): «Փափուկ ուժ» կոչվածը հենց սա է։ Արևմուտքն այդ գործիքին շատ լավ է տիրապետում, իսկ Ռուսաստանն ընդհանրապես չի տիրապետում։

Արցախում ռուսներն են հայերի կյանքի իրավունքն ապահովում, հայ–թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա կա, թուրք–ադրբեջանական զույգը դեռևս չի հոշոտել Հայաստանը ռուս–իրանական հակակշռի պատճառով, բայց Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, մեզ մոտ հակառուսական հիստերիա է բարձրացրել, թշնամի հայտարարել այդ երկրին ու շատերն ինքնաոչնչացնող այդ խայծը կուլ են տվել։

Ոմանք հավատում են, որ Արևմուտքը մեզ անվտանգություն կտա, Ադրբեջանին կպատժի, Թուրքիային կսաստի, կրծքով էլ կկերակրի (2008–ին վրացիներն էլ էին այդպես մտածում, բայց հիմա խելքի են եկել)։ Հայերը քրիստոենությունը պետականորեն ընդունած աշխարհի առաջին ազգն են, դրա համար էլ հավատում են։

Մի ժամանակ հավատում էին, որ «Ջերմուկը» ծախենք ու լավ կապրենք (անկախացումից հետո մի քանի հոգի, իրոք, սկսեցին լավ ապրել, երբ «Ջերմուկը» սկսեց ծախվել)։ Հիմա էլ ասում են՝ Ռուսաստանի հետ թշնամանանք, որ լավ/խաղաղ ապրենք։ Համազգային ինքնասպանության ավելի մեծ «ֆլեշ–մոբ» դժվար է պատկերացնել։ Փափուկ ուժի ապուշացման տեխնոլոգիան, փաստորեն, հրաշքներ է գործում։ Գեբելսի ոսկորներն անվերջ պտույտների մեջ են հայտնվել։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ողջունում և խիզախություն է համարում Նիկոլի՝ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ նոր մոտեցումը։

Մակրոնը Նիկոլին խիզախ գործիչ է համարում, քանզի օդում կախված լուրեր են պտտվում, որ վերջինս պարտավորվել է դուրս գալ ՀԱՊԿ–ից, հեռացնել ռուսական ռազմաբազան Հայաստանից, ռուս խաղաղապահների թեման փակել Արցախում (այն Ադրբեջանի մաս ճանաչելու միջոցով) ու Հայաստանում բացել ․․․ ֆրանսիական զինուժի գրասենյակ։ Ֆրանսիան, անշո՛ւշտ, մեր բարեկամն է, բայց անվտանգության հարցերում իրեն, ամենայն հավանականությամբ, կպահի այնպես, ինչպես Կիլիկիայում։

Նիկոլը գիտի այդ ամենը, բայց Հայաստանը դնում է աշխարհաքաղաքական մրցակցության զոհասեղանին։ Դրա համար, իրոք, խիզախություն է պետք։ Այնպես, ինչպես 2008թ․ մարտի 1–ին էր՝ մարդկանց կրակի բերան տանել, զոհերի պատճառ դառնալ ու ծլկել դեպքի վայրից։

Ինչ վերբերում է ԵՄ–ին, ապա այնտեղ քննադատում են Ադրբեջանի գործողությունները Հայաստանի դեմ, արձանագրում են, որ այդ երկիրը զավթել է Հայաստանի տարածքները ու գազանաբար սպանում է հայ զինվորներին, բայց նաև ասում են, որ Ադրբեջանի դեմ սանկցիա չեն կիրառի ու կշարունակեն գազ գնել այդ երկրից (բա հո հիմա՞ր չեն, որ հայերի թափած արյան պատճառով գազից զրկվեն)։ Իրենք Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի տարածքները զավթելու համար ու սանկցիաներ կիրառում, սակայն նույն բանը չեն անում Ադրբեջանի մասով։ Դա Արևմուտքում կոչվում է ռեալպոլիտիկ։

Ու որպեսզի հայերս շատ չնեղվենք այդ ռեալպոլիտիկից և մի բան էլ ուրախանանք, Եվրոպական խորհրդարանում ահագին «լայք» բերող ու «սրտիկ» հավաքող ակցիա են անում հայկական դրոշներով։

Չեմ կասկածում, որ մեր բարեկամ եվրապատգամավորները շատ ավելի մասշտաբային ակցիաներ կանեն, երբ Ադրբեջանը կհարձակվի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի ու վերջապես Երևանի վրա։ Ահագին մարդ կզոհվի, Հայաստանը միգուցե չմնա քարտեզի վրա, բայց դա էական չի լինի։ Էականը մեր արևմտյան բարեկամների համար կլինի այն, որ իրենք ու Նիկոլն այդ ամենի համար կմեղադրեն Ռուսաստանին, որը խեղճ Ադրբեջանին օգտագործել է, որպեսզի պատժի խեղճ Նիկոլին, քանզի ՌԴ–ում «օթոկրատիա» է, իսկ Հայաստանում «դեմոքրըսի» էր․․․

Եվրոպական խորհրդարան ակցիա Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին