Սասեքսի դուքսն ու դքսուհին արքայական ընտանիքին նվաստացնելու համար նոր դիմանկարներ են հրապարակել։ Այդ մասին հայտնում է Page Six-ը՝ թագավորական կենսագրին հղումով։ Գրում է Gazeta.ru-ն։
Թագավորական կենսագիր Թոմ Բաուերը, «Վրեժ. Մեգանը, Հարրին և Վինձորների միջև պատերազմը» գրքի հեղինակն ասում է, որ Սասեքսի դուքսերի նոր դիմանկարները դիմում են ուղղված թագավորական ընտանիքին և իրենց նախագծերին լրացուցիչ ուշադրություն հրավիրելու միջոց:
«Բանն այն է, որ նրանք վերադարձել են իրենց ապրանքանիշը կառուցելու ուղուն՝ Հարրիի գիրքը, Մեգանի փոդքասթը, Netflix-ի սերիաները: Այս ամենը փող է։ Իսկ այժմ նրանք կրկին ուշադրության կենտրոնում են այն պատճառով, որ թագուհու համար սգո ժամանակ բոլորը միայն իրենց էին նայում»,- ասել է Բաուերը։
Կենսագիրն ավելացրել է, որ Մեգանը հստակ գիտի, թե ինչ է անում և ինչու։
«Գիտեք, նա միայն մեկ հետաքրքրություն ունի՝ հենց ինքը։ Թագավորական ընտանիքը զոհ է, և նա դա հասկանում է։ Զարմանալի է»,- ասել է Բաուերը։
Սեպտեմբերի 3-ին հրապարակվել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի նոր պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարն արվել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Միսան Հարիմանի կողմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեգան Մարքլը թողարկել է առաջին փոդքաստը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։