Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ սուպերմոդել և երգչուհի Կառլա Բրունին տեսախցիկի առաջ կտրել է մազերը և տեսանկարահանել ընթացքը։ Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ֆրանսիացի հայտնի դերասանուհիները կտրել են իրենց մազերը՝ ի պաշտպանություն իրանցի կանանց. Ակցիային աջակցել են Շառլոտ Գենսբուրը, Ջեյն Բիրկինը, Իզաբել Յուպերտը, Մարիոն Կոտիյարը, Ժուլիետ Բինոշը և Իզաբել Աջանին։ Ավելի ուշ նրանց է միացել 54-ամյա թոփ մոդել Կառլա Բրունին։ Ֆրանսիայի նախկին նախագահի կինը իր անձնական բլոգում կտրել է մազերի մի փունջ և կիսվել տեսանյութով։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ իրանցի կանայք բողոքում են հիջաբի պատճառով կալանավորված աղջկա մահվան դեմ։ Հրատարակությունը նշում է, որ մահվան պաշտոնական պատճառ են դարձել աղջկա սրտի հետ կապված խնդիրները։ Միաժամանակ, ըստ ականատեսների, աղջկան ծեծի են ենթարկել։ Մազսա Ամինիի հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։
«Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր կոմայի մեջ է եղել։ Այնուհետև նրանից հանել են կենսապահովման սարքը և հայտարարել մահացած: Ամբողջ երկիրը պահանջում է հետաքննել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասել են աղջկա հարազատները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրինա Շեյքը, Անջելինա Ջոլին և այլ հայտնիներ հրապարակավ աջակցել են իրանցի կանանց։