f

Անկախ

«Հրապարակ». ԲԴԽ 8-9 անդամների հետ աշխատելով՝ Կարեն Անդրեասյանի մեջ շատ բան կփոխվի


«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը, հողեր հանձնելուն զուգահեռ, հերթով հանձնում է նաեւ Հայաստանի պետական ինստիտուտները՝ այնտեղ գործուղելով այնպիսի անձանց, ովքեր կա՛մ այդ ինստիտուտների դեմ են աշխատել, կա՛մ ոչ մի կապ չունեն դրանց հետ։

Երեկ ԱԺ-ն որոշեց ԲԴԽ գործուղել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ-ն կդառնա գործադիր իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կամակատարը։ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահի ժՊ-ն Սերգեյ Չիչոյանն է, ով չէր կարող դառնալ ԲԴԽ նախագահ, քանի որ գործող դատավոր է, իսկ այս փուլում ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի գիտնական-անդամ, թեեւ ՔՊ կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին դժվար է գիտնական անվանել։  

Չիչոյանը, որը նախկինում քննադատել էր Անդրեասյանին՝ դատական համակարգի մասին հայտարարությունների համար, երեկ ասաց, որ «շատ նորմալ է վերաբերվում» նրա՝ ԲԴԽ անդամ դառնալուն, իսկ կնշանակվի նա ԲԴԽ նախագահ, թե ոչ՝ արդեն խորհուրդն է որոշելու։

Ինչի՞ց ելնելով եք նորմալ վերաբերվում նրա՝ ԲԴԽ    տեղափոխվելուն։

Որովհետեւ 1 տարի է՝ Կարեն Անդրեասյանի հետ աշխատում եմ, իսկ 3 ամսից ավելի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, շատ հարցերով առնչվել եմ, շփվել եմ Անդրեասյանի հետ եւ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը նորմալ եմ գնահատում։

Հատկապես ո՞ր հարցում է պրոֆեսիոնալ մոտեցում   ցուցաբերելԲԴԽ ուղարկած վարույթների՞թե՞ դատական  համակարգի հասցեին արած կոպիտքաղաքական   արտահայտությունների հարցում։

Արած արտահայտություններն իր սուբյեկտիվ կարծիքն են եղել, իսկ ինչ վերաբերում է կարգապահական վարույթներ ուղարկելուն, ապա խորհուրդը միաձայն չի որոշում կայացրել՝ ընդհանուր ձայներով է եղել։

Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ վարույթ է ուղարկել   Անդրեասյանը ԲԴԽեւ դրանցից քանի՞սն է մերժվել ձեր    կողմից։

Կդժվարանամ ասել, բայց բավականին շատ էին։ Կարող եմ ասել՝ մեծ մասը մերժվել է։

Բա ասում եք՝ պրոֆեսիոնալ… Հիմա այդ նախարարըորի   ուղարկած վարույթների մեծ մասը ԲԴԽ-ն մերժել է,   այսինքն՝ խորհուրդը դրանք գնահատել է որպես սխալ,   անհիմն վարույթներ՝ հարուցված Անդրեասյանի կողմիցայսօր դառնալու է այդ վարույթները քննող մարմնի ղեկավարեւ դաըստ Ձեզնորմա՞լ է։

Աննորմալ բան չեմ տեսնում։ Ինքը՝ որպես մեկ ձայնի իրավունք ունեցող խորհրդի անդամ, իր դիրքորոշումը կհայտնի ցանկացած վարույթի հետ կապված։

Բայց այդ մերժված վարույթները նաեւ ուղարկողի    պրոֆեսիոնալիզմի մասին ենչէ՞վկայումայսինքն՝ ինքը   ճիշտ չի գնահատել դատավորների վարքըանհիմն   վարույթներ է հարուցել։

Իր պրոֆեսիոնալիզմի մասին քիչ առաջ ասացի, որ ես աշխատել եմ իր հետ եւ իր պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում։

Իսկ պրոֆեսիոնալ անձը կարո՞ղ է իրեն թույլ տալ    քաղաքական գնահատականներ հնչեցնել դատական   համակարգի հասցեինայն էլ՝ անպատասխանատու ձեւով՝  «40 կոռումպացված դատավորներ» եւ այլնվիրավորելով ողջ համակարգը եւ հիմքեր չներկայացնելով։

Դա արդեն էթիկայի հետ է կապված, եթե ինքը գործող դատավոր կամ խորհրդի անդամ լինի, իրավունք չունի նման արտահայտություններ անելու։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ կարծում եմ, որ ազատ է իր արտահայտությունների մեջ։

Այսինքնայդ քաղաքական գործիչը որ վաղը դառնա ԲԴԽ    անդամնախկինում նրա արած հայտարարություններն ի   չի՞ք են դառնալու։

Ես լսել եմ պարոն Անդրեասյանի ելույթը, որ ասում է՝ ինքը մի կողմ է դնում իր քաղաքական գործունեությունը եւ անցնում է արդեն համակարգին ուրիշ աչքերով նայելուն։

Իսկպարոն Չիչոյանմարդը կարո՞ղ է այդպես արագ    տրանսֆորմացվել։

Արա՞գ։ Ես կարծում եմ, որ Անդրեասյանը ԲԴԽ-ում 8-9 անդամների հետ աշխատելով՝ շատ շուտ հունի մեջ կընկնի։

Համառորեն պաշտպանում եք Կարեն Անդրեասյանին ու   նրա՝ ԲԴԽ տեղափոխվելը։

Ես չեմ պաշտպանում, իրողությունն եմ ասում, պաշտպանելու խնդիր չունեմ, եւ ինքն էլ, կարծում եմ, էս պահին պաշտպանվելու խնդիր չունի։ Ես մտածում եմ, որ ներսում աշխատելով՝ բավականին բան պարոն Անդրեասյանի մեջ էլ կփոխվի, ներսից արդեն այլ աչքերով կնայի դատական իշխանությանը։

Այսինքն՝ կհասկանա՞որ բոլորը չէոր կոռումպացված են   դատական համակարգումոր «պատերի տակ վնգստացող» դատավոր ասել չի կարելի։

Չի կարող պատահել, որ բոլորը կոռումպացված լինեն, նախկինների կամ ներկաների ազդեցության տակ լինեն։ Ես բազմիցս ասել եմ, էսօր էլ եմ ասում՝ չկա նման բան համակարգում թե՛ նախկինում, թե՛ հիմա։

Նման արտահայտություն անելով՝ էթիկայի խախտում թույլ տվե՞լ է Կարեն Անդրեասյանըվիրավորե՞լ է դատական    համակարգի ներկայացուցիչներինորոնցից մեկն էլ Դուք   եք։

Թույլ տվեք էդ հարցին չպատասխանել, բայց իմ հարցազրույցներից մեկում ասել եմ։

Որ ճիշտ չե՞ք համարում։

Դե, ասել եմ արդեն ժամանակին։

Իսկ զուտ ինստիտուցիոնալ առումով ճի՞շտ էարդյոքոր    քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինով նաեւ   կուսակցական է եւ կուսակցապետի նկարը կախել է իր    սենյակում ու ամեն օր նայում էու ոգեշնչվում,              բերել-նշանակել անկախ դատական մարմնի ղեկավար։    Զուտ ինստիտուտի շահերի առումով դա ողջունելի՞ քայլ է,   թե՞ հակառակը։

Օրենքի առումով արգելք չկա, ինքն էսօր արդեն կուսակցական չէ, եւ չեմ տեսնում էդտեղ խնդիր, որ ինքը կարող է ԲԴԽ անդամ աշխատել։

Հասկանալի էոր «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Ես նկատի ունեմ՝ ինստիտուցիոնալ առումով արժե՞ր «5 րոպե առաջ»   կուսակցությունից դուրս եկած մարդուն բերել նշանակել   դատական իշխանության ղեկավար։

Կարծում եմ՝ խնդիր չկա էդտեղ։

Դուք համառորեն պաշտպանում եք Անդրեասյանի՝ ԲԴԽ   գործուղվելըենթադրում եմ՝ կարդարացնեք նաեւ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ գնալը։

Ես համառորեն չեմ պաշտպանում, ուզում եմ օբյեկտիվ, լուսավոր աչքերով նայել, մտածել, որ պարոն Անդրեասյանը գալիս է՝ կմտածի էնպես, ինչպես դատական համակարգում են մտածում, կմտածի էնպես, ինչպես մնացած անդամներն են մտածում։ Ես դրանում համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ինքն էլ է էդպես մտածում, ինչպես մենք ենք մտածում։

ԿներեքԴուք է՞լ եք հեշտությամբ փոխում Ձեր    մտածողությունը,       սկզբունքները,   որ մի    իրավիճակում մի    բան ասեք,    մեկ այլ   իրավիճակում՝ այլ բան։

Չէ, ես բավականին երկար աշխատանքային ստաժ ունեմ, եւ ինձ ճանաչողները, այդ թվում՝ նաեւ Դուք, որ բավականին շփվել եք ինձ հետ, կփաստեն, որ իմ կարծիքը չեմ փոխել ոչ մի անգամ։ Ես լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարեն Անդրեասյան ԲԴԽ Սերգեյ Չիչոյան հարցազրույց Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին