f

Անկախ

2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն


Երկու օր առաջ գրել էի, որ «էս ....-ը ստորագրեց»: Շատերդ մտքում չէիք ուզում հավատալ, չնայած հասկանում էիք, որ օրերի հարց է: Մյուսներին ամենից շատ գիշերը էդ մտքից չքնելն էր «անհանգստացրել»)). ոչինչ 4 տարի ես չեմ քնել, մի գիշեր էլ դուք մի քնեք: Այսօր առավոտյան այդ նույն լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց: Իմ խնդիրը առաջինը ասելը չէր, ես լրագրողական՝ առաջինը լինելու մոլագարությամբ չեմ տառապում, կամ ուշադրության կենտրոնում լինելը չէր, էդ տարիքում չեմ ու երբևէ չեմ էլ եղել. խնդիրը փաստն էր, որ հասանելի էր դարձել ու կապված էր մեր՝ առաջիկա մի քանի տասնամյակում գերի դառնալու հետ էր:

Ասեմ, որ պայմանագիրը ամեն գնով պետք է կնքվեր հոկտեմբերի 5-6-ից ոչ ուշ, քանի որ կար վերջնագիր. ի դեպ, դրա մասին շատ լավ տեղյակ էր նաև Լ.Տ-Պետրոսյանը ու հավանաբար ոչ միայն նա:

Տեղի ունեցող դիվանագիտական պրոցեսները, որոնք իրողություն դարձան Ժնևում, իրավիճակ ստեղծվեցին, որ Պրահայի հանդիպումը կայանա, ու սա նաև Էրդողանի հետ հանդիպի: Դրա համար էր Միրզոյան Արոն երեկոյան մի քանի անգամ զանգում Երևան ճշտելու պայմանագրի այս կամ այն կետի մասով իր ղեկավարի մոտեցումները, (այն պայմանագրի, որը, ըստ կողմերի, իբր դեռ չի մշակվել, կամ նախամշակվել է): Իսկ վերջում, տեղեկանալով, որ պայմանագրի այդ տեսքը, ինչ ստացել էին, իր ղեկավարի համար ընդունելի է, նաև հավաստիացում ստացավ, որ ստորագրելու են և դա փոխանցեց ամերիկյան կողմին ու Բայրամովին:

Պրահայում ամեն բան շատ տեսանելի էր, ինչպես է սա հրապարակային, եվրոպական քավորությամբ հանձնում երկիրը, իսկ գայլերը հրճվում էին: Իրականում ունենալով առաջնահերթ սեփական անվտանգության երաշխիքների խնդիր՝ սա ամեն բան տվեց, որ հիմա արդեն թուրքական հովանու ներքո լինի լիարժեք. չզարմանաք, եթե ՊՊԾ-ում օտարախոս մարդիկ հայտնվեն, եթե թուրքական հետախուզական կառույցները արդեն հրապարակայնորեն աշխատեն երկրում. ես, իհարկե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց հավատացեք իրական քաղաքականությունը քիչ աղերս է ունենում մեդիաների առաջ արվող շատ ու շատ ելույթների հետ:

Ինչևէ. ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով. իսկ քարոզիչները ամեն բանում մեղադրելու են ռուսներին ու տևական քարոզչական արշավները նաև դրա նախապատրաստմանն էին ուղղված:

Հա, ի դեպ, կարծեմ այսօր Վ.Վ Պուտինի տարեդարձն է և սա պիտի գնա, եթե չի փոշմանել:

Եթե կարծում եք, սրանով ամեն բան ավարտվել է, կարծում եմ՝ ոչ. ավարտվեց առաջին արարը:

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ ու կձևի ռեգիոնի քարտեզը:

Ու մի բան միշտ հիշեք 2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն

Ալեն Ղևոնդյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Թուրքիա Հայաստան խաղաղության պայմանագիր խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին