Եվրոպական շուկաներ ռուսական բնական գազի մատակարարումների մասնաբաժինը տարեսկզբից նվազել է 30-35%-ից մինչև 7,5%: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ-ում 30-35% էր, այսօր այն նվազել է մինչև 7,5%»,- ասել է Մակրոնը՝ Պրահայում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովի արդյունքներով ելույթի ժամանակ։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ԵՄ երկրները պայմանավորվել են շարունակել միջոցառումների մշակումը, որոնք ուղղված են Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի սրման պատճառով գների աճի մեղմացմանը։
Հոկտեմբերի 6-ին Reuters-ը հայտնել է, որ Եվրամիության իշխանությունները սկսել են նոր առաջարկ մշակել՝ Եվրոպա ներկրվող գազի գինը սահմանափակելու համար։ Միջոցառումը ենթադրում է ԵՄ-ում «դինամիկ գնային միջանցքի» ստեղծում գազի մեծածախ բոլոր գործարքների համար։
Ենթադրվում է, որ ԵՄ երկրներին կարող է արգելվել վառելիք գնել սահմանայինից բարձր գներով։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ, եթե անհրաժեշտ է պոտենցիալ գործարք՝ տարածաշրջան վառելիքի մատակարարումներ ներգրավելու համար: Համապատասխան առաջարկին աջակցել են Լեհաստանը, Հունաստանը և Իտալիան։