f

Անկախ

Արայիկ Հարությունյանը պետք է ասի՝ իրո՞ք տեղյակ է բանակցային գործընթացից, ինչպես հայտարարեց Փաշինյանը, թե՝ ոչ. ցուցարար


Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքված քաղաքացիները ցանկանում են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի նրանից պահանջեն իր հստակ դիրքորոշումը Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ:

«Մենք Արայիկ Հարությունյանից ոչ մի դրական ակնկալիք չունենք 2020 թվականից առայսօր, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանի կամակատարն է Արցախում: Բայց միեւնույն է, ինքը պետք է խոսի ժողովրդի հետ, ասի՝ Ադրբեջանը ցանկանում է խուճապ տարածել, թե իրոք, իրականություն է: Երկու դեպքում էլ համարձակություն եւ տղամարդկություն է պետք, որոնք կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի: Մենք մեր մասին առավել շատ բան իմանում ենք Ադրբեջանի իշխանությունից, քան մեր սեփական, կարծես իրենք չեն Արցախի ղեկավարությունը, կարծես օտար երկրի մասին է ամեն ինչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանը:

 

 

Ակիցայի մասնակիցը նկատեց, որ նման ակցիաների դեպքում, ինչպես եւ այսօր է, ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է գալիս ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վահե Հարությունյանը նշում է՝ Արայիկ Հարությունյանը, ի վերջո, պետք է ասի՝ ինքն իրո՞ք տեղյակ է բանակցային գործընթացի ամբողջ մանրամասներից, ինչպես իր վերջին հարցազրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը, թե՝ ոչ:

«Ճիշտ է՝ վերջերս տեսաուղերձ հղեց Արայիկ Հարությունյանը, սակայն, ըստ էության, այդտեղ չկար մեր հարցերի պատասխանները:

Մենք ուզում ենք իմանալ՝ որտեղ է մեզ գլորում Հայաստանի իշխանությունը, ինչ է սպասվում մեզ: Տարածքային ամբողջականության ճանաչումն առանց Արցախի մասին խոսելու հենց նշանակում է, որ Արցախը ճանաչում ենք այդ տարածքային ամբողջականության մեջ:

Այլ անուն որեւէ տեսանկյունից չենք կարող տալ: Վտանգի տակ է Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու կյանք՝ մինչդեռ մենք ուղղակի ուզում ենք խաղաղ ապրել, ինչպես յուրաքանչյուր սովորական մարդ երկրագնդի վրա»,- նշեց նա:

Արցախի Հանրապետություն հանրահավաք Արայիկ Հարությունյան Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին