f

Անկախ

Հայաստանին շտապեցնում են արևելքից ու արևմուտքից. Коммерсантъ (“Ъ”)


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն հոկտեմբերին կսկսի աշխատել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը: Նրա խնդիրն է «ամրապնդել վստահությունը» հակամարտության երկու կողմերի միջև և «ավանդ ունենալ հանձնաժողովների աշխատանքում», որոնք զբաղված են սահմանագծմամբ: Այդ մասին հայտարարվեց ուրբաթ օրը՝ ելնելով այն հանդիպման արդյունքներից, որը տեղի է ունեցել նախօրեին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում (նոր ձևաչափ, որն առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը): Այնինչ Մոսկվան ավելի բաց է դժգոհություն արտահայտում Արևմուտքի «աշխարհաքաղաքական ինտրիգներից»՝ առաջարկելով Անդրկովկասում ապաէսկալացիայի իր դեղատոմսերը:

 Պրահայի հանդիպման արդյունքների հիման վրա հնչած հայտարարությունները ցույց էին տալիս, որ առավել հետաքրքիր իրադարձությունները Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի միջանցքներում ծավալվել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման առնչությամբ: Ահա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին անձնական հանդիպման արդյունքներով հայտնի դարձավ, որ երկու կողմերը նպատակաուղղված են երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի շուտաթույթ բացմանը, ինչպես նաև «Հայաստանի և Թուրքիայի միջև անմիջական ավիաբեռնափոխադրումների իրականացմանը»: «Մեր հանդիպումը Փաշինյանի հետ անցավ  ջերմ մթնոլորտում»,- ասաց իր հերթին պարոն Էրդողանը:

Եվս մեկ կարևոր հանդիպում դարձան Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի քառակողմ բանակցությունները: «Հայաստանը և Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց շնորհիվ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կդառնա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, և այդ հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջը»,- ասվում է եզրափակիչ հայտարարությունում:

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամմեդովը “Ъ”-ի հետ զրույցում այդ համատեղ հայտարարությունը չափազանց կարևոր համարեց: «Նրանում առաջին անգամ նշվում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա Աթայի հռչակագրին: Դա այն հինգ սկզբունքներից մեկն է, որոնք Ադրբեջանն առաջարկել է խաղաղության պայմանագրի տեքստի հիմքում դնելու համար,- հիշեցրեց փորձագետը:- Այդպիսով Ադրբեջանը փաստացի պաշտոնական մակարդակով Հայաստանին հանգեցնում է հրաժարման Ադրբեջանից տարածքային պահանջներից և պարտավորեցնում  նման պահանջներ չներկայացնել ապագայում»:

 Հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը ընդհանուր առմամբ համաձայնեց այդ մեկնաբանությանը. «Իրոք, Երևանը մինչև հիմա էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց առաջին անգամ նման պնդում արձանագրվեց փաստաթղթում: Ադրբեջանի կողմից Երևանի վրա ճնշում գործադրելու համատեքստում դա, անկասկած, զիջում է Բաքվի պահանջներին՝ բացառելով ղարաբաղյան թեման բանակցությունների օրակարգից»: Պարոն Հարությունովը ենթադրում է, որ Բաքուն դրանով չի բավարարվի և կպահանջի խաղաղության համաձայնության մեջ մտցնել «առավել կոշտ և անվերապահ ձևակերպումներ»:

Համատեղ հայտարարության երկրորդ մասը պակաս կարևոր չէ, եթե ոչ ավելի կարևոր. «Հայաստանը համաձայնեց հավանություն տալ ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել հիշյալ առաքելության հետ այնքանով, որքանով դա կառնչվի իրեն: Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակն է վստահության ամրապնդումը և օգնությունը սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով»:

Թե ինչով է պայմանավորված  առաքելության երկու ամսվա ժամկետը, Ալիևը հասկացրեց անմիջապես: «Ժամանակը թռչում է: Թեպետ ԱԳՆ-ների ղեկավարների առաջին հանդիպումը (Ժնևում հոկտեմբերի 3-ին-“Ъ”) հաջողություն չբերեց, դա դրական քայլ եմ համարում: Կարծում եմ՝ եթե մոտ ժամանակներս որոշում ընդունվի, եթե երկու կողմերը սկսեն աշխատել խաղաղության պայմանգրի վրա աշխատանքային խմբերի շրջանակներում, ապա մինչև տարվա վերջը կարող ենք հասնել պայմանավորվածությունների»,- ասաց նա ադրբեջանական հեռուստակայաններին տված հարցազրույցում: Բայց պարոն Ալիևի խոսքով՝ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե «հայկական կողմը կամք ցուցաբերի»:

Թե ինչ կլինի նման կամքի բացակայության դեպքում, նախագահ Ալիևը չասաց, սակայն “Ъ”-ի զրուցակիցները Բաքվում համոզված են, որ կլինեն «Ադրբեջանի միակողմ գործողություններ», որոնք նշանակում են նոր լարվածություն:

«Եթե այս անգամ էլ համաձայնեցված ժամկետները խախտվեն, ապա, ինչպես նախկինում, Ադրբեջանը կգործի միակողմ կարգով և իր օրակարգի համաձայն: Առաջնահերթությունը Ղարաբաղի ապառազմականացումն է, Հայաստանից Ղարաբաղի հայ բնակչությանը նյութական աջակցության դադարեցումը և դիրքերի ճշգրտումը սահմանին»,- ասաց Ֆարհադ Մամմեդովը:

Իսկ հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը “Ъ”-ի հետ զրույցում  սահմանին ԵՄ-ի առաքելության հայտնվելը համարեց «հարված Մոսկվայի դիրքերին, քանի որ սահմանային թեման մինչև հիմա լիովին գտնվում էր ռուսական կողմում»: «Միաժամանակ անհասկանալի են մնում առաքելության իրական մեխանիզմները: Այդ հանգամանքը, ինչպես նաև դրա աշխատանքի ժամկետը կարող են վկայել նախաձեռնության սահմանափակ բնույթի մասին: Այսինքն, ամենայն հավանականությամբ, առայժմ խոսքը սահմանում անվտանգության պահպանման երկարաժամկետ և արդյունավետ մեխանիզմ ստեղծելու մասին չէ»,- հավելեց նա:

Մոսկվայում Պրահայի հանդիպումը անուշադրության չմատնեցին: «Մեր համապարփակ առաջարկությունները (խաղաղության պայմանագրի վերաբերյալ -Ъ) փոխանցել ենք Բաքվին և Երևանին: Ինչպես արդեն հաղորդել ենք,  Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան տվյալ թեմայով խորհրդակցությունների համար,- հայտարարեց Պրահայի խորապատկերում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելեց:- Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնության արևմտյան մոտեցումներին, ապա մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն երևում, իսկ որոշ արևմտյան միջնորդների դերերի մասին խոսելու ցանկություն էլ չկա, քանի որ հնարավոր չէ նրանց խաղաղության միջնորդ համարել: Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը նաև խաղի տարր է ենթադրում, խուսանավում, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման»:

 Ներկայումս ԵՄ-ն և Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերն են առաջ տանում: Ինչպես նշում են “Ъ”-ի իրազեկ դիվանագիտական աղբյուրները, բանակցային գործընթացում  խաղաղ կարգավորման երկու մոտեցում գոյություն ունի: 

 Պայմանագրի ռուսական նախագիծը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած բոլոր խնդիրների լուծումը, ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը դրվում է հեռավոր արկղում: Չճանաչված հանրապետության կարգավիճակի որոշման թեման արտացոլված է պայմանագրի ռուսական տարբերակի 15-րդ կետում, որը հակամարտության կողմերին է հանձնել Իգոր Խովաևը: Հայաստանի իշխանությունները հավանություն են տվել ռուսական տարբերակին, բայց Ադրբեջանը մերժել է այն, քանի որ Բաքուն Ղարաբաղի խնդիրը համարում է լուծված և Ադրբեջանում նրա կարգավիճակի հարցին չեն ցանկանում անդրադառնալ:

Այնուհետև Մոսկվան, ըստ “Ъ”-ի ունեցած տվյալների, նորացրել է պայմանագրի իր նախագիծը: Այժմ Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջարկվում է արծարծել ոչ թե բուն փաստաթղթում, այլ դրա լրացուցիչ արձանագրություններում: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են դրան արձագանքել Երևանում և Բաքվում:

 Եվրոպական բանաձևը, ինչպես նշում են “Ъ”-ի աղբյուրները, ավելի համապարփակ է, և նրանում որևէ կերպ չի արծարծվում Ղարաբաղի կարգավիճակը: Բրյուսելը հանդես է գալիս Ստեփանակերտի և Բաքվի անմիջական երկխոսություն հաստատելու օգտին՝ առաջարկելով որոշ մեխանիզմներ այդ երկխոսության մեջ միջազգային խաղացողներին ներգրավելու համար: Բայց թե իրականում դա ինչպես տեղի կունենա Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղաբաշխման և Ռուսաստանի կոշտ դիմակայության պայմաններում, անհասկանալի է:

«Ես վստահ եմ, որ եթե խաղաղության պայմանագիրն իրոք կնքվի Եվրամիության հովանու ներքո, ապա դա կլինի սոսկ հաղթանակի խաբկանք,- ասաց “Ъ”-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը:- Երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականության հռետորական ճանաչման մեջ որևէ բարդ բան չկա, դա կարելի էր անել նաև մի տարի առաջ: Բայց ամենից հետաքրքիրը սկսվում է հետո, որովհետև սահմանների որոշումը պակաս կոնֆլիկտային հարց չէ, քան նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակը: Սահմանազատումը հնարավոր չի լինի կատարել առանց Ռուսաստանի, քանի որ հենց նրա գլխավոր շտաբում են պահպանվում տարածաշրջանի խորհրդային քարտեզները»: Փորձագետի կարծիքով, «եթե Ադրբեջանի գործողություններում  գոնե ինչ-որ տրամաբանություն կա, ապա Հայաստանն ուղղակի վնասում է իրեն՝ մի բանակցային սեղանից ցատկելով մյուսը (այսինքն՝ Ռուսաստանից Եվրամիություն և հակառակը): «Եթե իրադարձությունները ծավալվեին մեկ դիվանագիտական մրցուղում, պայմանները Երևանի համար կարող էին շատ ավելի ձեռնտու լինել»,- վստահ է պարոն Պրիտչինը:  

Կիրիլ Կրիվոշեև, Արշալույս Մղդեսյան, Երևան 

Աղբյուրը՝ Коммерсантъ (“Ъ”) 

 

Աշխարհում Տարածաշրջան Եվրամիություն Ռուսաստան Հայաստան Ադրբեջան խմբագրի ընտրանի

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին