f

Անկախ

Անիտա Մակյան․ «Թուրքիա մեկնել էի մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով»


Սեպտեմբերի 25-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում  կայացավ մենամարտային մարզաձևերի համալսարանական աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ կարատե մարզաձևում պատվաբեր ելույթներ ունենալով և տպավորիչ հաղթանակներ տոնելով արածթե մենդալ նվաճեց հավաքականի առաջատար մարզուհի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի   Անիտա Մակյանը։
Անկախի հետ զրույցում Անիտան կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, սպորտն ու բժշկի մասնագիտությունը համատեղելու և հայրենիքի պատիվը միշտ բարձր պահելու ցանկության մասին։  


- Շնորհավորում ենք Թուրքիայում արծաթե մեդալ նվաճելու կապկացությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել գավաթի խաղարկությանը։
-Այս մրցաշարին ամենայն լրջությամբ էի մոտեցել։ Նախորդ մրցաշարում թյուրիմացաբար պարտվել էի, ինչն ավելի էր մոտիվացնում ինձ։ Անցել էի բավական բարդ պարապմունքների ցիկլ ու լավ մարզավիճակում էի գտնվում։
Թուրքիա մեկնել էի միայն ոսկե մեդալ նվաճելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով։ 


-Մրցաշարի ընթացքի, Ձեր անցկացրած մենամարտերի մասին կպատմե՞ք։
-Մինչև եզրափակիչ, անցկացրել եմ 3 մենամարտ։ Հաղթել եմ Հորդանանը,Ավստրիան և Գերմանիան ներկայացնող մարզուհիներին։ Մի փոքր վատառողջ էի, բայց կարողացա կենտրոնացնել ուժերս և դուրս գալ եզրափակիչ։ Եզրափակչում, ցավոք, պարտվեցի ուկրաինացի մարզուհուն։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։ Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Այս ձեռքբերումն ինձ տվեց վստահություն սեփական ուժերիս նկատմամբ, ավելի մեծ մոտիվացիա և պատասխանատվություն։ 
Իմ կարծիքով հաջողության հասնելու համար հարկավոր է կամք և քրտնաջան աշխատանք։ Չեմ սիրում գեղեցիկ խոսքեր ասել, ուղղակի մարդ պետք է մեծ ցանկություն ունենա հաղթելու և անի առավելագույնը դրա համար։ 


-Մրցաշարում Ձեր եղբայրը՝ Դավիթ Մակյանը, դարձավ  բրոնզե մեդալակիր։ Մրցումների ժամանակ, մեկդ մյուսին ոգևորու՞մ եք, զգացոողությունների մասին  կկիսվե՞ք։
-Եղբայրս՝ Դավիթը, բրոնզե մեդալակիր դարձավ։ Մենք միասին ենք մարզվում, մոտիվացնում ենք իրար:Մրցումների ժամանակ միշտ իրար կողքի ենք կանգնում, ոգևորում ենք մեկս մյուսին։ Հաճախ միայն եղբորս ձայնն եմ լսում տրիբունայից, նրա հուշումները, ոգևորող խոսքերը։ Ես նույնպես միշտ նրա կողքին եմ և նույնիսկ իր մենամարտերի ժամանակ շատ ավելի եմ լարվում, հուզվում, քան իմ։


-Դուք մարզվում եք Ձեր հայրիկի՝ Արման Մակյանի գլխավորությամբ։ Եվ՛ ծնող, և՛ մարզիչ․ կա՞ պատասխանատվություն։
-Դրական կողմեր շատ կան։ Բնականաբար մյուս սպորտսմեններից ավելի լավ է մեզ ճանաչում մեր հայրը և ավելի լավ է հասկանում մեր հոգեվիճակը տվյալ մարզման ժամանակ կամ մրցաշարի։ Նաև լինում են դեպքեր,երբ տանը քննարկում ենք այս կամ այն հարվածը, մրցաշարը և այլն։ Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, մենք դահլիճում հավասար ենք բոլոր մարզվողների հետ, չունենք ոչ մի առավելություն։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում, հատկապես այս դժվար ժամանակահատվածում, ներկայացնում եք Հայաստանը:
-Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է ներկայացնել Հայաստանը և փորձում եմ անել ամեն ինչ մեր երկրի դրոշը բարձր պահելու համար միջազգային մրցաշարերում։


-Մասնագիտությամբ՝ ապագա ատամնաբույժ։ Կարողանու՞մ եք լիարժեք համատեղել մասնագիտությունն ու սպորտը, դժվարությունների չե՞ք հանդիպում. երկուսն էլ մեծ նվիրում են պահանջում:
-Դժվարություններ շատ կան ուսումն  ու սպորտը համատեղելու հետ կապված։ Բարդ մաանագիտություն եմ ընտրել և գիտակցում եմ պատասխանատվությունը։ Փորձում եմ ժամանակս այնպես կառավարել, որ կարողանամ համատեղել, ինչը ստացվում է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հավատացող և միշտ կողքիս կանգնող մարդկանց։

Անիտա Մակյան Սպորտ կարատե արծաթե մեդալ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին