f

Անկախ

Հորդորակ անգլիագիր, անգլիալեզու, անգլիախոս բառերի գործածության մասին


Հայերենում անգլիացիների լեզուն կոչվել է անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն։  Մինչ այդ գործածվել են «անգղիացւոց բարբառ», «անգղիացւոց լեզու», «անգղիական լեզու» բառակապակցությունները։

Անգղիարէն-ը կազմվել է XIХ դարի տասական թվականներին անգղիացի բառից՝ -ացի ածանցի կրճատմամբ, և «լեզու» նշանակող -արէն ածանցից։ XIX դարի առաջին կեսին՝ անգղիարէն-ի «իշխելու» ժամանակ, բառարանում գրանցվել են նույնարմատ անգղիաբան, անգղիաբանութիւն, անգղիախօս, անգղիական, անգղիացի բառերը։

Որոշ ժամանակ հետո –արէն ածանցի փոխարեն գործածվում է –երէն ածանցը, և հայերեն գրականության և մամուլի լեզվում հանդիպում է անգղիերէն տարբերակը նույնպես։

Հետագայում լեզվանվան պատմական զարգացումը հանգեցնում է անգլիերէն տարբերակին (ղ-ն դառնում է լ

XIX դարի կեսերից արևելահայերենում և արևմտահայերենում ամրակայվում է անգլերեն տարբերակը։

Ժամանակին Անգլիա, անգլիացի, անգլիերեն բառերի հիմքից կազմվել են անգլիաբանություն, անգլիաբնակ, անգլիագետ, անգլիադավան, անգլիական, անգլիահայ, անգլիահպատակ, անգլիամոլ, անգլիասեր և մի շարք այլ բառեր, որոնցում կա ի բաղադրիչը։ Բացառություն է անգլուհի բառը, որը կազմվել է անմիջականորեն անգլ ցեղանունից և -ուհի ածանցից։

Ինչպես տեսնում ենք, ի բաղադրիչի առկայությունն օրինաչափ է. պահպանվում է լեզվի ավանդույթը և չի խախտվում բառակազմական համակարգայնությունը։

Բառակազմական ավանդույթով են կազմվել անգլիախոս, անգլիալեզու, անգլիագիր բառերը, որոնք հայերեն գրավոր և բանավոր խոսքում հաճախադեպ են։ Ահա մի քանի բառակապակցություն՝

անգլիալեզու շաբաթաթերթ

անգլիալեզու հեղինակ

անգլիախոս երկրներ

անգլիախոս զբոսավար

անգլիագիր բանաստեղծներ

անգլիագիր գրականություն

 

 

Վերջին տարիներին, թերևս ելնելով անգլերեն տարբերակի անգլ հիմքից, տարածվել են «անգլալեզու», «անգլախոս», «անգլագիր» ոչ բարեհունչ տարբերակները։

Այս տարբերակները գործածող որոշ լեզվակիրներ, ընդդիմանալով ճիշտ ձևերին, ներկայացնում են փաստարկներ, առաջադրում հարցեր։ Անդրադառնանք դրանց։

Պնդումներ կան, թե անգլիալեզու կամ անգլիախոս բառերը պիտի առանց ի բաղադրիչի լինեն, քանի որ կազմվել են անգլերեն, ոչ թե Անգլիա հիմքից։ Սակայն ինչպես արդեն ասվեց, անգլիացների լեզուն հայերենում ժամանակին անգլիերեն է կոչվել, և օրինաչափորեն կազմվել են անգլիաբան, անգլիագետ, անգլիահայ, անգլիախոս և ուրիշ բառեր։ Այս բառերը գործածվել են ավելի վաղ, մինչև անգլերեն տարբերակի ամրակայումը։ Իսկ նորակազմ բառերը ստեղծվում են ավանդույթի համաձայն, ինչպես՝ անգլիագիր, անգլիալեզու։

Հարց․ եթե ժամանակին անգլիերեն-ը դարձել է անգլերեն, ապա ինչո՞ւ անգլիախոս-ը կամ անգլիալեզու-ն չեն կարող գործածվել առանց ի բաղադրիչի։

Երբ անգլիերեն-ը հանգել է անգլերեն-ի, այդ շրջանում ի-ով կազմված բառերը շարունակել են գործածվել, ստեղծվել են նորերը՝ պահպանելով բառակազմական ավանդույթը։ Ի բաղադրիչը հեռացնելու պարագայում պիտի հեռացնել ոչ միայն անգլիալեզու կամ անգլիախոս բառերի, այլև տասնյակ նույնարմատ ուրիշ բառերի ի-երը, որ անհնար է։

Որոշ լեզվակիրներ էլ հակադարձում են՝ հիշելով ֆրանսերենը, իտալերենը... փաստարկում են՝ չենք ասում, չէ՞, «ֆրանսիախոս», «իտալիալեզու»...

Այո՛, ճիշտ է, չենք ասում։ Պատճառն այն է, որ անգլերեն լեզվանունը հայերենում ունեցել է պատմական ուրույն զարգացում, իսկ ֆրանսերենն ու մյուս լեզվանունները՝ բոլորովին այլ։  «Շեղումները» երևում են նույնարմատ այլ բառերի պարագայում ևս։ Համեմատենք.


 

Անգլիա – անգլիական, անգլիացի      

Ֆրանսիա – ֆրանսիական, ֆրանսիացի

Իտալիա – իտալական,   իտալացի

Իսպանիա – իսպանական, իսպանացի


 

Հայերեն խոսողների համար դյուրին կլինի իմանալ, որ Անգլիա, անգլիացի և անգլերեն բառերի հիման վրա կազմված բոլոր բառերը ի բաղադրիչն ունեն, քան թե խճճվելով բառն ասել կամ գրել մերթ ի-ով, մերթ առանց ի-ի։

 

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

պահպանել բառակազմական ավանդույթը և ճիշտ գործածել անգլիալեզու, անգլիախոս, անգլիագիր  բառերը։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

 

հորդորակ Լեզվի կոմիտե Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին