f

Անկախ

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը: Այն երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունները։ Անկախը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Օրենքի նախագծում սահմանվել են՝

Բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում և մրցակցային ֆինանսավորում։

Բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։

Նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվել գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

Նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ։

Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորելու իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը):

Միաժամանակ, փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում։ Նախագծով սահմանվում է հետևյալը.

«Հանրային բուհի ռեկտորի  թեկնածուներն ընտրվում են կառավարման խորհրդի կողմից՝  փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ ձայներով»։ Եթե հայտարարված մրցույթի առաջին քվեարկության արդյունքում բուհի ռեկտոր չի ընտրվում, ապա մեկ թեկնածուի դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, իսկ մեկից ավելի թեկնածուների  դեպքում՝ ռեկտորի բոլոր թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկություն, որում խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին:

Նախագծի անցումային դրույթներում սահմանվել է, որ «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» ամրագրված գործողությունների  իրականացման ակնկալվող արդյունքին հասնելու համար գործող պետական բուհերի խոշորացման (այդ թվում՝ համապատասխան գիտահետազոտական կազմակերպությունների միավորմամբ) արդյունքում ստեղծվում են ըստ ուղղվածության մինչև 8 պետական բուհեր՝ պետական բյուջեից ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ։

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենք հանրային քննարկումներ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին