f

Անկախ

Հայտարարություն ԿԸՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուի կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ


ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ-ի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:

Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ այն է. «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև` պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի»:

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռևս չսկսած իր պաշտոնավարումը,   այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում։ Վահագն Հովակիմյանը, լինելով պատգամավոր, միաժամանակ ընտրվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ օգտագործելով իր պատգամավորական լիազորությունները իրեն այդ պաշտոնում հաստատապես ընտրելու համար՝  ՔՊ միասնական ձայներին ավելացնելով իր վճռորոշ ձայնը (ընտրության համար անհրաժեշտ է եղել առնվազն 65 ձայն)։ Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում  ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձևավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից և անկողմնակալությունից:

Վահագն Հովակիմյանի դրսևորած վարքագիծը անընդունելի է ակնկալվող հանրային բարձր հեղինակություն վայելող և սահմանադրական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար, ստվերում է ԿԸՀ ձևավորման գործընթացը և կառույցի հեղինակությունը, խաթարում է  հանրային վստահությունը դրա նկատմամբ։ 

Ի լրումն սույն թվականի հոկտեմբերի 4-ի մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից «Իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցման դատապարտման մասին» հայտարարությանը` անհրաժեշտ ենք համարում դիմել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր և ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը. դրանք  ի չիք են դարձնում  կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրության  ընկալումների դրական միտումները  և հանգեցնում զգալի ռիսկերի` կոռուպցիայի տարածման, նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդման ու ընտրական ինստիտուտների կայացման գործում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Վահագն Հովակիմյան ԿԸՀ Իրազեկ քաղաքացիների միավորում Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին