f

Անկախ

Ծառուկյանը դեռ նախագիծ չի ներկայացրել. հնագետը պատմել է՝ ինչ է արձանագրել Հատիսի գագաթին


Արթուր Պետրոսյանը մեկն է այն մասնագետներից, որոնց կատարած ուսումնասիրությունների շնորհիվ Հատիս լեռան հնագիտական արգելոցի տարածքում դադարեցվեցին շինարարական աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հատիսի գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ եզրակացություն առայժմ չունի, քանի որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից մինչ այժմ որևէ նախագիծ չի ստացել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից։

«Հուշարձանի տարածքի պահպանությունն իրականացվում է ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ (20 ապրիլ, 2002 թվական) հաստատված կարգով»,– ասված է նախարարությունից ստացված պատասխանում։

 

ԿԳՄՍՆ–ն նաև հայտնում է, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից բացի, մասնագիտական ուսումնասիրություններ է կատարել նաև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հուշարձանին հասցված վնասի ու նախագծի իրականցման նպատակահարմարության մասին մասնագիտական վերջնական եզրակացություն ներկայացնելու համար ԿԳՄՍՆ–ն այժմ համադրում է այս երկու գիտական կառույցների կատարած ուսումնասիրությունները։

2022թ–ի հուլիսի 11-ին ԿԳՄՍՆ-ն անընդունելի էր որակել Հատիս լեռան վրա «Հիսուս Քրիստոս» արձանի տեղադրման գաղափարը` պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։

Շինարարությունը կասեցվել էր այն բանից հետո, երբ ԿԳՄՍ–ն դիմել էր ոստիկանություն` որպես հիմք ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրությունն ու հուշարձանին պատճառված վնասի մասին եզրակացությունը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, հնագետ Արթուր Պետրոսյանը այսօր` հոկտեմբերի 10-ին, եղել է Հատիսի գագաթին ու անձամբ համոզվել, որ հնավայրի տարածքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում։

«Ես վերջին անգամ եղել եմ այն ժամանակ, երբ արդեն հոսանքալարեր ու ջրագիծ էին անցկացրել։ Այդ վերջին իրենց արածից հետո ոչ մի բան չի փոխվել, աշխատանքները դադարեցված են»,– ասաց հնագետը` Sputnik Արմենիային ներկայացնելով իր այցի ընթացքում կատարած վերջին թարմ դիտարկումները։

 

Արթուր Պետրոսյանը «Կոտայքի հետախուզական ծրագրի» հայ – իտալական համատեղ հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավարն է և մեկն է այն մասնագետներից, որոնց կատարած ուսումնասիրությունների հիման վրա դադարեցվել են Հատիս լեռան շինարարական աշխատանքները։

Արշավախումբն ուսումնասիրություններ է իրականացրել Կոտայքի ու Գեղարքունիքի մարզի 200-ից ավելի հնավայրերում։ Ծրագրի նպատակը նշված տարածքի հնագիտական քարտեզի կազմումն է` տեղի բոլոր հայտնի ու անհայտ հնավայրերով, դրանց հստակ տեղագրությամբ։

Հատիսի ամրոցը ծրագրի շրջանակներում արշավախմբի այցելած ու ուսումնասիրած 163–րդ հնավայրն էր, որտեղ աշխատանքներն իրականացվել են 2019թ–ին։

«Հավաքել ենք վերգետնյա խեցեղեն, կատարել ենք դրոնով նկարահանումներ ու չափագրումներ։ Տիպաբանորեն ու մեր ձեռք բերած խեցեղենով ամրոցը թվագրվում է ուշ բրոնզե–վաղ երկաթե դարաշրջաններով»,– ասաց Պետրոսյանը։

Հաջորդ ուսումնասիրությունն իրականացվել է արդեն 2022թ–ին` պարզելու, թե ինչ վնաս է հասցրել շինարարությունը հնագույն կառույցին։

«Իրենք կատարել են հողահարթեցում գագաթային մասում, որն ամբողջովին խաթարել է արևմտյան մասի կենտրոնական հատվածում եղած շինությունները։ Ամրոցի մի մասը` կենտրոնական հատվածում եղած շինություներն ու պատաշարի մի մասն ամբողջությամբ խաթարվել է։ Մյուս պարսպապատերը մնում են»,– հասցված վնասները հակիրճ ներկայացրեց հնագետը` հիշեցնելով, որ ՀՀ օրենքների համաձայն, հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, եթե այն ուղղված չէ հուշարձանը պահպանելուն կամ արժևորելուն։

Հատիսի բերդի տարածքում մինչ օրս պեղումներ չեն արվել ո՛չ Պետրոսյանի արշավախմբի կողմից, ո՛չ դրանից առաջ ու հետո, թեև ամրոցի մասին մասնագետներն իմացել են առնվազն մեկ դար առաջ։

Խորհրդային տարիներին բերդն ուսումնասիրել է 1934թ–ին Հատիսի գագաթ բարձրացած Աշխարհաբեկ Քալանթարի գլխավորած արշավախումբը։ Արշավի մասին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում ներկայացվել է արշավի մասնակիցների ուղին, ճանապարհորդությունը` բերդից մինչև Հատիսի ստորոտում գտնվող գյուղեր։

1935թ–ից էլ հայտնի է, որ ԵՊՀ–ն իր ուսանողներին տանում էր Հատիս` գործնական ուսումնասիրություններ անելու։

Մեր զրուցակցի համոզմամբ, հնավայրն այսօրվա մասնագետների համար էլ ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում։

Հատիսի ամրոցը հետաքրքիր ռազմավարական դիրքում է կառուցված, ինչը հազիվ թե պատահականություն լինի։ Հատիսի գագաթից ու ամրոցից տեսանելի է ամբողջ շրջակայքը, այդ թվում` շրջակայքում գտնվող գրեթե բոլոր ամրոցները, որոնք տեղադրությամբ զիջում են Հատիսի բերդին։

«Եթե Սոլակի ամրոցը 2000 մետր բարձրության վրա է, ապա Հատիսը 525 մետրով ավելի բարձր է, ու այս կերպ իշխում է շրջակայքի բոլոր մյուս ամրոցների վրա,– ասում է հնագետը,– հետաքրքրվողներ, ինձ թվում է, կլինեն։ Կան մարդիկ, ովքեր հատկապես այդ ժամանակաշրջանով են հետաքրքրված, ու իրենց համար կարող է բացահայտում լինել թեկուզ և այն, որ ամրոցն ամենաբարձրերից մեկն է, թե ինչու է այն հենց այդ բարձրության վրա կառուցվել և այլն։ Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները կարելի է փորձել գտնել»։

 

Ժողովրդական ավանդույթով, Հատիսը համարվում է Շամիրամի լեռը` ի հակադրություն Արայի լեռան։ Հատիսի ամրոցն էլ տեղացիները Շամիրամաբերդ են կոչում։

Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022թ–ի հունվարի 14-ին։

Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ գործադիրը դեմ չէ շինարարական նախաձեռնությանը:

2 օր անց` հուլիսի 9-ին մեկնարկեցին արձանի կառուցման աշխատանքները։

Իսկ հուլիսի 11-ին ԿԳՄՍՆ–ն հայտարարեց, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Հատիս լեռ հնագիտական պեղումներ Գագիկ Ծառուկյան Արթուր Պետրոսյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին