f

Անկախ

Հրանուշ Հակոբյան․ «ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ… »


Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»:

Երբ նախապատրաստում էի գիրքս տպագրության աչքիս ընկավ 2016թ. գրված «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» գրությունը, որը հատկապես, այսօր խիստ արդիական է:

2016 թվականի հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Արցախում կայացավ Հայաստանի և Արցախի հանրապետությունների 25-ամյակին նվիրված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Ստեփանակերտում ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ աշխարհի 31 երկրից ժամանած շուրջ 140 մասնակիցները, որոնք Արցախում հանդիպումներ ունեցան երկրի Նախագահ Բակո Սահակյանի, տարբեր պաշտոնյաների հետ, այցելեցին առաջնագիծ, ծանոթացան արցախցու խնդիրներին ու նվաճումներին, որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

Նպատակ ունենալով հնարավոր բոլոր միջոցներով աջակից լինել Արցախին ու արցախցուն, նպաստել նրա տնտեսության զարգացմանը, մշակութային, հասարակական, կրթական կյանքի աշխուժացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնման և դրա խաղաղ կարգավորման ուղղված միջազգային իրավունքի իրացմանը:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կոչին արդեն արձագանքել են Սփյուռքի տարբեր համայնքներ․ Ռուսաստանում, Լիբանանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կանադայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Սիրիայում, եվրոպական այլ երկրներում: Համահայկական շարժման կոչի պաստառով լուսանկարվում և ֆլեշմոբ են անում Սփյուռքի տարբեր համայնքների հայկական վարժարանների աշակերտներ՝ այս կերպ մասնակից դառնալով նախաձեռնությանը:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցադրումը յուրաքանչյուր հայի խորհելու և գործելու հնարավորություն է տալիս: Արցախը յուրաքանչյուրիս անվտանգության հենարանն է, տարիներով փայփայված հաղթանակած երազը, որն արդեն 25 տարի է՝ միասնաբար փորձում ենք իրականություն դարձնել: Քայլ առ քայլ՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմամբ, կերտում ենք Արցախի նորօրյա պատմությունը, որի խաղաղությունն այնքա՜ն երերուն է և թշնամին օրեցօր հզորանում է։ Ինչպե՜ս էր փոթորկել յուրաքանչյուրիս հոգին Ապրիլյան քառօրյա պատերազմը, ողջ Սփյուռքն էր այդ օրերին ոտքի կանգնել՝ Արցախին սատարելու պատրաստակամությամբ:

Միասնության ալիքը, որն Արցախից ալեկոծվեց դեպի Սփյուռք, պետք է հավերժական ընթացք ունենա:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումն առիթ է, միջոց, մեկ անգամ ևս բոլորիս ուշադրությունը սևեռելու Արցախ աշխարհի վրա՝ հայ զինվորի արյամբ սրբացած մեր Հայրենիքի, որտեղ պատերազմը մշտական ներկայություն է և դեռ չի ավարտվել և թուրքը ձեռնարկում է բոլոր քայլերը Արցախը կլանելու համար:

Կանգնելով Արցախի կողքին՝ մենք, իբրև անառիկ վահան, կանգնում ենք այն զինվորի թիկունքին, որը, հաճախ կյանքի գնով, պաշտպանում է իրեն վստահված սահմանը, որտեղից սկսվում է յուրաքանչյուրիս Հայրենիքն ու խաղաղությունը մի ողջ ժողովրդի: Կանգնելով Արցախի կողքին՝ մենք բռնում ենք ձեռքն այն մանուկի, որի մանկությունը պատերազմի բույր ու գույն ունի, որի աչքերում խաղաղությունը դեռ երազանք է:

Կանգնելով Արցախի կողքին՝ մենք սրբում ենք քրտինքն այն շինականի, որի ձեռքերից դեռ վառոդի հոտ է գալիս: Ով մի ձեռքում զենք, մյուսում՝ բրիչ, շենացնում է այն հողը, որի ամեն մի թիզը ներկված է հայի սուրբ արյամբ: Կանգնելով Արցախի կողքին՝ մենք կանգնում ենք այն հպարտ, հաղթանակած երկրի կողքին, որը միայն մի բան է ուզում՝ ապրել, արարել ու ծնել նոր հերոսներ, որոնք այլևս մարտադաշտում չէ, որ պետք է հերոսանան:

Հետևաբար, եկե´ք այս շարժումը դարձնենք մի նոր վերելք, մի նոր սկիզբ, որի ղողանջներն այլևս կազդարարեն մեր ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախ աշխարհի խաղաղ արշալույսները: Եթե հապաղենք այսօր, վաղն այլևս կարող է ուշ լինել: Ինչպես Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է ասել, որի կյանքի մի հանգրվանը նաև Լիբանանն է եղել. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Եկե´ք ոչ թե «շրջենք» այդ էջը, այլ գրենք Արցախի ու հայ ժողովրդի պատմության նորօրյա էջը՝ համայն հայության ձեռամբ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը, ինչպես ասել է Արցախի վաստակավոր ուսուցիչներից մեկը, ով Արցախում Մայրենի է դասավանդում կրակոցների ձայների ներքո, «Զգոնության կոչ է՝ ուղղված համայն հայությանը և նպատակ ունի ապահովելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը»:

Իսկ Արցախի դպրոցում սովորող մի աղջնակ՝ Լադա անունով, անդրադառնալով շարժմանը, գրել է. «Ես քո ամեն մի քարին նոր քար կդնեմ, որպեսզի շենացնեմ իմ երկիրը, քո փլատակները մոխիրների միջից նորից վեր կհառնեն, ու նորից կշենանա իմ երկիրը: Այսօր լավ սովորելով ու լավ մարդ դաստիարակվելով միայն՝ կարող եմ քեզ օգնել, մտածել քո վաղվա օրվա համար, հոգալ քո ցավերը: Իմ սիրասու’ն Արցախ, շատ եմ երազում լինել քո արժանի զավակը: Ես տառապում եմ քո տառապանքով, ուրախանում ու հպարտանում քո զավակների սխրանքներով: Ապրելով սահմանին այսքան մոտ բնակավայրում` ես միշտ քեզ հետ եմ, իմ ու քո զինվորի կողքին: Ականատես լինելով Ապրիլյան պատերազմին` իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ` այցելել մերօրյա բոլոր նահատակ հերոսների շիրիմներին ու երախտիքի խոսք ասել նրանց, որ իրենց շնոհիվ ապրում ենք այստեղ՝ Արցախի մայր հողում»:

Կարդալով այս տողերը՝ մենք պետք է զգոն լինենք այնքան, քանի դեռ թշնամին իր զենքը դամոկլյան սրի պես թափահարում է Արցախ աշխարհի երկնակամարում: Մենք պետք է զգոն լինենք այնքան, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել արցախցու ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը: Մենք պետք է զգոն լինենք, բոլոր հնարավոր միջոցներով միշտ լինենք արցախցու կողքին այնքան, քանի դեռ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցին չի հետևել Արցախի մեր հայրենակիցների պատասխանը.

«Ապրում ենք ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախում, որի ներկան ու ապագան կերտում է իր իսկ ժողովուրդը, որի սահմաններն անառիկ են, խաղաղ, որտեղ այլևս կրակոցներ չեն հնչում, որտեղ պատերազմն այլևս անցյալ է»:

Հ. Գ.  Տեսե՛ք, թե ի՞նչ է անում թուրքիան, որը դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական բոլոր միջոցներով ադրբեջանի կողքին է: Տեսե՛ք Ռուսաստանի Դաշնությունը չընկրկելով Արևմուտքի պատժամիջոցների առջև, ինչպես է օգնության ձեռք մեկնում Դոնբասում, Լուգանսկում…գտնվող իր հայրենակիցներին: Իսկ մենք կրակե բոցերի մեջ գտնվող, թշնամու երախում հայտնված Արցախին մենա՞կ ենք թողնելու և ու՞մ համար պարզ չէ, որ Արցախը ադրբեջանի վերահսկողությանը թողնելով ճանապարհ ենք բացում նոր ցեղասպանության, հայրենազրկման և Արցախի դատարկման: Գտնվեցին մարդիկ, որ իշխանափոխությունից անմիջապես հետո անգամ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կարգախոսով պաստառներն անմիջապես վայր բերեցին: Այսօր էլ դեռ լսվում են ձայներ, թե ռեսուրս չունենք օգնելու, թե Արցախն «ադրբեջանի մաս է» և հասարակությանն ապակողմնորոշում են:

Միթե՞ հնարավոր չէ դիվանագիտական, քաղաքական ճանապարհով պաշտպանել մեր Հայրենիքը:

Միթե՞ միջազգային իրավունքը՝ «Ազգերի ինքնորոշման իրավունքը» հայերիս համար չի գործում:

Ի գիտություն բոլորին,

մեր ռեսուրսը մեր առյուծասիրտ տղաներն են՝ հայ զինվորը , մեր բանակի սպաները, մեր դիվանագետներն ու քաղաքական գործիչները, հզոր Հայկական Սփյուռքը, մեր մտավոր ներուժը, մեր աշխատող ու արարող ժողովուրդը, մեր Հայրենիքի համար մարտնչող տեսակը, մեր չպարտվող և հաղթանակների ձգտող ոգին…

Եվ ականջալուր մեծն բանաստեղծի խոսքին՝

«Եկեք միանա˜նք,

Մեր այս փոքրի´կ, շա˜տ փոքրիկ երազանքը մեծ

մարմին ստանա մեր միս ոսկորով,

և մարմնավորված մեր երազանքի բուժիչ բարությամբ…

Եկե՛ք, միանանք»։

 

Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարարության հիմնադիր և նախկին նախարար

Հրանուշ Հակոբյան ուղերձ հայկական սփյուռք Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին