Այսօր Ղրիմի կամրջի պայթեցման երրորդ օրն է։ Ինչպես հայտնի է այդ հարձակման իրականացման համար, ըստ ամենայնի, օգտագործվել է նաև ՀՀ տարածքը, որպեսզի բեռը մաքսազերծվի ու Մաքսային Միության տարածք մտնի։
Այսինքն՝ ահաբեկիչները կամ այլ պետությունների հատուկ ծառայությունները ՀՀ տարածքն օգտագործել են պայթուցիկ նյութեր մաքսանենգ ճանապարհով անց կացնելու ու երրորդ երկրում (այն էլ՝ Հայաստանի դաշնակից երկրում) ահաբեկչություն իրականացնելու համար։
Այսօր երրորդ օրն է։
1․ Պետեկամուտների կոմիտեի կայքում ու ֆբ էջում այս իրադարձության մասին ոչ մի հիշատակում կամ պարզաբանում չկա։
2․ ԱԱԾ կայքում վերջին լուրը քուրդ ֆիդայիններին Թուրքիային հանձնելու թեման իրենց վրից քցելն է։ Իսկ ԱԱԾ ֆեյսբուքյան էջում առհասարակ 2020-ի դեկտեմբերի 20-ի լուր է, թե բա Գորիս-Կապան ճանապարհին հայ և ադրբեջանցին սահմանապահներ են կայնում։
3․ Դատախազության կայքում վերջին լուրը Լոռիում ինչ-որ սպանության գործով ամբաստանյալի ազատել-չազատելու թեման է՝ հոկտեմբերի 7-ով թվագրված։
4․ Այ քննչական կոմիտեի սայթում և ֆբ-էջում մի քիչ զբաղված են․ ամսի 8-ից քննչական կոմիտեի ծառայողի օր են նշում մարդիկ, շնորհավորանքներ ընդունում, կարդում, ևն։ Վերջացնեն, կզբաղվեն մնացած գործերով։
Հիմա ես չեմ ու դուք եք, ի՞նչ կարա անի խեղճ Նիկոլը, եթե էդ նախկիններն են քննչական կոմիտեի ծառայողի օր հռչակել ահաբեկչության նախորդ օրը։