f

Անկախ

«Ապատեղեկատվությանը» վերաբերող թուրքական օրինագիծը կարող է անուղղելի վնաս հասցնել երկրում խոսքի ազատությանը 2023թ․ ընտրություններից առաջ. ԵԽԽՎ


ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարության աջակցությունը վայելող օրինագծի կապակցությամբ, որը քրեականացնում է «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության» տարածումը և նախատեսում է ազատազրկում՝ նշելով, որ այն կարող է անուղղելի վնաս պատճառել խոսքի ազատությանը երկրում կայանալիք 2023 թվականի ընտրություններից առաջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հոկտեմբերի 4-ից Թուրքիայի օրենսդիրները սկսել են քննարկել կառավարության կողմից աջակցվող օրինագիծը, որը կարող է ակտիվացնել Թուրքիայում քննադատական զեկույցների դեմ տարիներ տևած ճնշումը՝ մինչ այժմ հաստատելով դրա առաջին 14 հոդվածները:

Օրինագիծը, որը մայիսին առաջարկել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, արդեն հավանության է արժանացել երկու խորհրդարանական հանձնաժողովների կողմից։

Մասնավորապես, զեկուցողներ Ջոն Հովելն ու Բորիս Ցիլևիկսը հայտարարել են, որ Մոնիթորինգի հանձնաժողովը շատ մտահոգ է օրինագծի հնարավոր հետևանքների մասով 2023 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքը հաշվի առնել ու չընդունել փոփոխությունները։

Այն կենտրոնացել է օրենքի նախագծի 29-րդ հոդվածի վրա, որը փոխում է Թուրքիայի Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով դրույթ (217/Ա հոդված), որը հրապարակայնորեն «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն» տարածելու համար մեղավոր ճանաչված անձանց կենթարկի մեկից երեք տարվա ազատազրկման և կմեծանա տուգանքի չափը այն իրավախախտների համար, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը կամ գործում են կազմակերպության անունից:

Հանձնաժողովը նշում է, որ նման փոփոխությունը նշանակում է միջամտություն խոսքի ազատությանը, ինչն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հեղաշրջման փորձի ձախողումից հետո ճնշումները մեծացրել են լրատվամիջոցների նկատմամբ, հատկապես՝ քննադատական խոսքի։ Քանի որ երկրի հիմնական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հայտնվել են կառավարության վերահսկողության տակ, թուրքերը նախընտրում են սոցիալական ցանցերն ու ավելի փոքր առցանց լրատվական միջոցները՝ քննադատական խոսք և անկախ լուրեր ստանալու համար: 
 

ԵԽԽՎ Թուրքիա խոսքի ազատություն Աշխարհում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին