f

Անկախ

Մանուէլ Պետրոսյան․ «Հաղթանակը դրական էմոցիաներ և վստահություն է հաղորդում»


Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի անցավ հետաքրքիր ու դիտարժան պայքարում՝ մինչև վերջին պարտիան լարված պահելով թե՛մասնակիցներին, թե՛ երկրպագուներին։  
9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր մրցաշարի հաղթող դաևձավ Մանուէլ Պետրոսյանը։
Անկախի հետ զրույցում Հայասատնի առաջնության 2022 թվականի չեմպիոնը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով՝ խոսելով նաև առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք ChessMood-ում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարից առաջ 10-օրյա ուսումնամարզական հավաքի եմ մասնակցել Ծաղկաձորում՝ փորձելով հնարավորինս լավ նախապատրաստվել։ Մրցաշարին մասնակցում էի այն տրամադրվածությամբ, որ պետք է սեփական ուժերը փորձարկելու ստուգատես լինի, ես էլ  փորձեմ հանդես գալ լավագույն ձևով՝ իմ հնարավորությունները ցույց տալով, ինչը որոշակի առումով հաջողվեց։


-Մինչև վերջին պարտիան լարված պայքար ընթացավ։  9-րդ տուրում կիսեցիք միավորը Շանթ Սարգսյանի հետ և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեցիք հաղթող։ Մրցաշարի տնթացքի, անցկացրած պարտիաների մասի ի՞նչ կասեք։
-Մրցաշարի ընթացքում բավական հետաքրքիր պարտիաներ անցկացրի, մի քանի գեղեցիկ դիրքային հաղթանակ հաջողվեց տանել։ Տիգրան  Պետրոսյանի հետ պարտիայում հաջողվեց փոքրիկ, բայց գեղեցիկ կոմբինացիա իրականացնել և հաղթել, թերևս դրանք էին ամենատպավորիչ պարտիաները։ Իսկ ամենադժվար պարտիան վերջինն էր՝ Շանթ Սարգսյանի հետ, որտեղ սև խաղաքարերով էի։ Հաջողվեց պայքարի արդյունքում ոչ-ոքի խաղալ, դա ամենածանր և ամենակարևոր պարտիան էր։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
Հաղթանակը տալիս է որոշակի դրական էմոցիաներ, տալիս է վստահություն և մոտիվացիա հեագայի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, ընկերներիս և բոլորն այն մարդկանց, որոնք աջակցում են։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում Իսպանիայում պլանավարում եմ մասնակցել արագ շախմատի և բլիցի առաջնությունների։ Այս տարվա վերջին պլանավորում եմ մասնակցել Եվրոպայի և աշխարհի արագ շախմատի և բլիցի առաջնություներին։ Իսկ հաջորդ դասական մրցաշարս հավանաբար կլինի տղամարդկանց Հայաստանի 2023 թվականի առաջնությունը։

Շախմատ Սպորտ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի Մանուէլ Պետրոսյան հաղթանակ

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին