f

Անկախ

Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ չորս երաժշտախմբեր հանդես կգան Հայաստանում


Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚 𝐛𝐲𝐳𝐚𝐧𝐭𝐢𝐧𝐚» երգչախումբը:

 

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը. ծրագրի հեղինակ՝ Վարդուհի Նազարյան:

Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):

Այնուհետև հոկտեմբերի 15-ին Զվարթնոցի տաճարում «𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚 𝐃𝐚𝐧𝐜𝐞» խումբը հանդես կգա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, ռեժիսոր՝ Աննա Գուսևա):

Հոկտեմբերի 16-ին Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում «𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚» և «𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚 𝐛𝐲𝐳𝐚𝐧𝐭𝐢𝐧𝐚» երգչախմբերը կներկայացնեն «Հավերժական լույս» ծրագիրը:

 

Նշենք, որ «musicAeterna» երգչախումբն ու նվագախումբը՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ, հայտնի են ոչ միայն դասական ակադեմիական բարձրակարգ կատարումներով, այլև ժամանակակից, նորարարական մոտեցումներով: Կուրենտզիսը հանդես է գալիս նաև աշխարհի մի քանի տասնյակ առաջնակարգ նվագախմբերի հետ: Նա մեր ժամանակների ամենահայտնի և ինքնատիպ դիրիժորներից է, որի ղեկավարած համերգներն ու օպերային ներկայացումներն անմոռանալի և վառ իրադարձություններ են:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Թեոդոր Կուրենտզիս Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին