f

Անկախ

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch


Human Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նա նաև նշել է, որ զինվորները գերի էին ընկել և վայր դրել զենքերը և նրանց գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը մի շարք տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով հակադարձ որոնման պատկերների համակարգեր՝ պարզելու, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսը։ Առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում փորձագետ Ռոհինի Հաարը, ով Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ պրոֆեսոր է, Human Rights Watch-ին ասել է, որ կայուն մոտ հեռավորությունից ավտոմատ հրացանի կրակից ողջ մնալու հավանականությունը ցածր է:

Կազմակերպությունը նաև վերլուծել է սեպտեմբերի 13-ի և 14-ի արբանյակային պատկերները և կիրառել մի շարք տեխնիկաներ, այդ թվում՝ եռաչափ մոդելավորում, աշխարհագրական տեղորոշում՝ հստակեցնելու համար, թե որտեղ է տեսագրվել տեսանյութը, սակայն ինքնուրույն չի հաջողվել ստուգել ճշտգրիտ վայրը։

Human Rights Watch Ադրբեջան հարձակում հայ գերիներ խոշտանգում մահապատիժ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին