f

Անկախ

«Փաստ». Իշխանությունը թեման «գցում է ոտքին». ոչ ոք չի ցանկանա սովորել այնտեղ, որտեղ ինքը չի դիմել և ընդունվել


«Փաստ» օրաթերթը գրում է. «Խոսելով բուհերի, մասնավորաբար Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորման մասին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, թե բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Մասնագետները նշում են, որ փաստացի, մի կողմից՝ ստացվում է, որ առանց բովանդակության փոփոխություն է կատարվում, ինչը այս իշխանության առանձնահատկությունն է, մյուս կողմից՝ բուհերի պայքարը փորձում են ներկայացնել որպես պաշտոնի կամ շենքի կռիվ, ինչը, ըստ փորձագետների, պարզ սպեկուլ յացիա է: Երեկ Բրյուսովի անվան համալսարանում կայացավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, սակայն նախարարն այդպես էլ հարկ չհամարեց ժամանել՝ նշելով, թե այլ զբաղվածություն ունի:

Բնականաբար, բուհի դասախոսների և ուսանողների շրջանում հարց առաջացավ, թե իր իրավասության ներքո գտնվող ոլորտի 16 բուհերից երեքի ճակատագրից կարևոր ի՞նչ գործ պիտի ունենար նախարարը, որ գործուղել էր տեղակալին: Վերջինս մոտ երեք ժամանոց հանդիպմանը, ըստ էության, չպատասխանեց որևէ կոնկրետ հարցի՝ բավարարվելով ընդհանուր դատողություններով, վարկանիշային ինչ-որ ցուցանիշներով և այլն: Ի մասնավորի, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ սկզբունքով են միավորում մանկավարժական բուհն ու համալսարանը, որի չորս ֆակուլտետներից երեքը մանկավարժական չեն, ի՞նչ հաշվարկներ են արվել, ի՞նչ նպատակով է արվում: Ի վերջո, այդպես էլ պատասխան չտրվեց, թե ինչպե՞ս են ապահովելու արդեն ընդունված ուսանողների կրթության ԸՆՏՐՈՒԹՅԱՆ իրավունքը, քանզի մարդիկ ընտրել են կոնկրետ բուհ, և եթե ցանկանային մանկավարժականն ավարտել, այնտեղ կդիմեին:

Այս թեմայի հետ կապված՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ «ոչ ոք չի ցանկանա սովորել այնտեղ, որտեղ ինքը չի ընդունվել»: Փորձագետը նաև նշեց, որ «երկարաժամկետ տեսանկյունից` եթե պետությունն այս բուհերը վերցնի իր վերահսկողության ներքո, դրանք կկորցնեն իրենց մրցունակությունը»: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ շատերը վստահ են, որ այս իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց այս դեպքում, կարծես, կառավարությունն, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, թեման արդեն «գցել է ոտքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան բուհեր

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին