f

Անկախ

Արցախի հարցը զատելով սահմանազատման թեմաներից՝ ոչ միայն կորցնում ենք Արցախը, այլև վտանգում ենք ՀՀ-ն․ Շահնազարյան. 168.am


Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։ Սա մեզ սպասող արհավիրքի դեռևս փոքր մասն է։ Մեր ամբողջ հանրությունը, քաղաքական դաշտը, փորձագիտական շրջանակը քննարկում և համեմատում է արևմտյան և ռուսական միջնորդական ջանքերը, մինչդեռ դրանք երկուսն էլ մեզ համար կործանարար են։ Ռուս-թուրքական գործող ձևաչափը չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, մենք դրանում անընդհատ համոզվում ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Մենք պետք է գիտակցենք, որ եթե Արցախից հրաժարվել ենք, իսկ այս իշխանությունը բացահայտորեն հրաժարվել է Արցախից, ուրեմն ցանկացած բանակցություններում պետք է զիջումների գնանք արդեն Հայաստանի հաշվին։ Արցախը մեզ համար կարևոր է ոչ միայն արցախահայությամբ կամ մշակութային հսկայական ժառանգությամբ, այլև որպես Հայաստանի անվտանգության շերտ։ ՀՀ-ն այսօր ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե այսօր բանակցում են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, ճանապարհների բացման, նոր ճանապարհների թեմայով, և եթե այդ ամենն առանձնացվում է Արցախի հարցից, ուրեմն Արցախի հարց մեզ համար գոյություն չունի։ Դա ամբողջապես Ալիևի և Փաշինյանի օրակարգն է։ Ցավալի է, որ ընդդիմությունը ևս առանձնացրել է ապաշրջափակման, սահմանազատման, ճանապարհների, անգամ հայ-թուրքական բանակցությունների թեմաներն Արցախի հարցից»,- ասաց քաղաքական գործիչը:

 

 

«Այս բոլոր հարցերը հետևանքն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության։ Եթե դրանք տարանջատում ենք, ինչպես անում են իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը, որքան էլ ասենք, թե Արցախը պետք է անկախ լինի, արդեն ըստ էության ընդունում ենք, որ Արցախի հարց գոյություն չունի։ Միջնորդական երկու ձևաչափն էլ՝ եվրոպականն ու ռուսականը, Արցախի ամբողջական զիջման մասին են։ Ռուսաստանն ինքն է հրաժարվել Արցախի կարգավիճակի քննարկումից։ Արտահերթ նիստերի անցկացման ձևաչափով այս տարվա մայիսին և հունիսին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած առաջարկները ևս անընդունելի են, քանի որ դրանցով նույնպես Արցախի հարցը դուրս է մնում օրակարգից։ Միայն և միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ պետք է կապվեն այս բոլոր հարցերը, դրանք պետք է լուծվեն միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբում, քանի որ դրանք հետևանքներ են։ Եթե սկսում ես վերացնել հետևանքները, նշանակում է՝ հակամարտությունը լուծված է՝ ուզեք դա, թե ոչ»,- նշեց Շահնազարյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ որքան էլ դա անընդունելի է քաղաքական և փորձագիտական դաշտի համար, պետք է հրաժարվել առկա օրակարգերից և խաղաղության ճանապարհը փնտրել բացառապես Մինսկի խմբում. «Այդ խումբը ոչ ոք չի լուծարել, ավելին՝ Ռուսաստանն է պաշտոնապես հրաժարվել այդ ձևաչափից։ Մոսկվան մեղադրեց Արևմուտքին Մինսկի խմբի լուծարման համար, դրանից հետո արևմտյան գործընկերներն առաջարկեցին համանախագահների հավաք կազմակերպել, Ռուսաստանը մերժեց այն։

Պատմությունը սովորեցնում է, որ մեզ համար կորստաբեր են Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմները, բայց ոչ պակաս կորստաբեր է նաև, երբ այդ երկու երկրները ջերմ, գործընկերային, անգամ ռազմավարական հարաբերություններ ունեն։ Ինչպես հարյուր տարի առաջ, հիմա էլ այդ փուլն է։ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմության ծրագիրը պատերազմի ծրագիր է, մենք դրանում արդեն համոզվել ենք։ Երբ այդ հարցերն առանձնացնում ենք Արցախի հարցից, ոչ միայն մոռանում ենք Արցախը, այլև վտանգում ենք Հայաստանը»:

«Պետք է նախևառաջ փոխել օրակարգը, ոչ թե բանակցողին։ Ադրբեջանի լկտիության և ագրեսիայի հերթական փուլի մեկնարկը սեպտեմբերի 13-ին էր, երբ Փաշինյանի իշխանությունը զիջեց Բերձորը և դրանով անցնող ճանապարհը, որը ռազմավարական կորուստ էր։ Խոսքն այստեղ միայն երեք բնակավայրերի կորստի մասին չէ։ Բերձորը զիջելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է գնան ուղիղ բանակցությունների։

Ինչի՞ շուրջ պիտի խոսեն նրանք։ Ադրբեջանն Արցախին առաջարկելու է, որ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն արդեն իրենից ստանան, սակագների մասին կարող են խոսել, Արցախում անգամ խոսակցություններ կան, որ ադրբեջանական գազն ավելի էժան է։ Բանն այն է, որ այդ էներգետիկ հաղորդակցական միջոցները՝ գազատարը և բարձրավոլտ էլեկտրալարերը, հենց Բերձորի ճանապարհի երկայնքով էին։ Հուսալ, որ Ադրբեջանը մեզ թողնելու է նոր հոսանքագիծ կամ գազատար կառուցել, անմտություն է, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է միայն ուղևորների և բեռների տեղափոխում»,- ամփոփեց Դավիթ Շահնազարյանը:

 

Դավիթ Շահնազարյան Արցախ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին