Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 16-17-ը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ինչպես Անկախին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +19 +21։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3+ 8, ցերեկը՝ + 13 + 18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ + 14 + 18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ + 14 + 19,
Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 15 + 18,
Տավուշում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 17 + 21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 13 + 16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8 +16, ցերեկը՝ +16+21,
Արարատում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 20 + 23,
Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 15 + 18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +20 +23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 21 + 25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ +19 + 23: