f

Անկախ

Մոնղոլիան Ստամբուլին կապող ճանապարհի վրա մի կետ կա, որը թույլ չի տալիս Արևմուտքին  ավարտին հասցնել այդ ուղին և այդ կետը Հայաստանն է


Մոնղոլիան Ստամբուլին կապող ճանապարհի վրա մի կետ կա, որը թույլ չի տալիս Արևմուտքին  ավարտին հասցնել այդ ուղին և այդ կետը Հայաստանն է՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասաց ANA-ի հիմնադիր և ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը, ով ամերիկացի քաղաքական հարցերով խորհրդատու է և հիմնել է ANA-ն՝ Հայկական ազգային ասոցացիան:

Պուտինի թուլացումն էր պատճառը, որ ԵՎրամիությունը նախաձեռնեց Պրահայում քառակողմ հանդիպումը ու որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: 

Վիլսոնը նշում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժելուց ու հսկայական հատվածներ բռնազավթելուց հետո է, որ Միացյալ Նահանգները սկսեցին գործել ու կազմակերպեցին Պրահայի հանդիպումը:

Պրահայում համաձայնություն ձեռքբերվեց այն մասին, որ Եվրամիության դիտորդներ կտեղակայվեն Սյունիքի ողջ երկայնքով, ինչից հետո միայն Լավրովը հայտարարում է, որ իրենք դիտարկում են ՀՀ դիտորդներ ուղրակելու հարցը:

«Նիկոլ Փաշինյանը դեռևս պահում է բալանսը, տատանվում է, չի հասկանում, թե որ ուղղությամբ պետք է գնալ: Նիկոլ Փաշինյանը ստացել է ընտրողների մեծամասնության ձայները և հենց նա է որոշելու, թե որ ուղղությամբ է գնալու Հայաստանը՝ անկախ այն համնագամանքից, թե ինչպես եք նրան վերաբերում»,-ասաց Վիլսոն-Բուշը:

Վերջինս կարևորում է աշխարհասյփուռ հայությոյան միավորումն ու ներուժի օգտագործումը՝ լինի դա Վենեսուլեայում, Ավստրալիայում, Մոսկվայում, թե Լոնդոնում:

Վիլսոն-Բուշը նշում է, որ ստեղծված իրավաճիկաում հայկական կողմը պետք է սկսի ճիշտ օգտագործել հնարավորություններն ու օգտագործել Սփյուռքի ներուժը:Նախևառաջ, նա նշում է, որ պետք է զբաղվել լոբբինգով և համապատասխան գումար ծախսելով հասնել արդյունքի՝ Հայաստանին և Արցախին օգնելու համար: Բուշը մեկ օրինակ է բերում՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրևը տարեկան 27 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսում՝ Վաշինգտոնում պրոադրբեջանական լոբբինգի համար: Երկրորդ գործիքը, որը պետք է օգտագործել՝ քաղաքական քարոզչությունն է:Դրա համար պետք է փող ծախսել ու ֆինանսավորել կոնկրետ քաղաքական գործիչների ընտրապայքարը, որպեսզի ընտրվելուց հետո նրանք կարողանան Միացյալ Նահանգների քաղաքական իրենց հնարավորությունների շրջանակում աշխատել հօգուտ Հայաստանի և  Արցախի: Բուշը շեշտում է, որ հրեաներն օրինակ այս գործիքները կիրառել են սերնդեսերունդ, իսկ Ադրբեջանը սկսեց կիրառել այս գործիքը հանմաշխարհային շուկայում մեծ ճգնաժամերից անմիջապես հետո՝ 2005 - 2009 թվականներին:

Վիլսոն Բուշը նկատում է նաև, որ արդբեջանցիներն այդպիսով կապեր ու հարաբերություններ են ստեղծել Դոնալդ Թրամփի, Բարաք Օբամայի ու Քլինթոնների հետ: Ու հենց այս կապերի միջոցով, համապատասխան դաշտ բացելով, Ալիևը կարողացավ նախաձեռնել 2020 թվականի պատերազմը՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի:

Իշխանություն ու ազդեցություն գնելու համար անհրաժեշտ է փող ունենալ, իսկ փողի աղբյուրը կարող է լինել հավաքական Սփյուռքը:

Հայերի միավորված չլինելն ու մոբիլիզացված չլինելը խնդիր է, որը պետք է լուծել… Վիլսոն-Բուշը շեշտում է, որ Հայաստանում ծնված և Միացյալ Նահանգներում մեծացած երիտասարդ ու հաջողակ պրոֆեսիոնալների հետ աշխատանք է տանում՝ նույն միավորումը աշխարհի մյուս մասերում ստեղծելու համար:

Դոնալդ Վիլսոն Բուշ Թուրքիա Արևմուտք Հայաստան խմբագրի ընտրանի

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին