f

Անկախ

Գոռ Մինասյանը՝ Ասիայի չեմպիոն և ռեկորդակիր Բահրեյնի հավաքկանի կազմում


Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն առաջին հաղթանակը նշեց Բահրեյնի հավաքականի կազմում: Բահրեյնում ավարտված ծանրամարտի Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը, նաև Ասիայի երկու ռեկորդ սահմանեց :

Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրեց 210 կգ, որը Ասիայի ռեկորդ է, հրում վարժությունում՝ 242 կգ: Երկամարտի 452 կգ-ով Մինասյանը դարձավ ոսկե մեդալակիր, սահմանելով նաև երկամարտի Ասիայի ռեկորդ:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին (438 կգ 195+243), բրոնզե մեդալակիր Իրանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մոհսեն Դադրասասլ (407 կգ, 190+217):

Գոռ Մինասյանն առաջին անգամ է հանդես գալիս Բահրեյնի հավաքականի կազմում: Հայաստանի գերծանր քաշայինների առաջատար ծանրորդներից մեկը վերջերս հեռացավ ազգային թիմից, որպեսզի հնարավորություն ունենա պայքարել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: 

Չեմպիոնական տիտղոսով Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում կնախապատրաստվի դեկտեմբերին անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր երկրից ամեն քաշային կարգում մասնակցության իրավունք ունի երկուական ծանրորդ: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում կմասնակցեն Վարազդատ Լալայանը եւ +109 կգ քաշային կարգ տեղափոխված Սիմոն Մարտիրոսյանը:

ծանրամարտ Սպորտ Գոռ Մինասյան Բահրեյն

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին