f

Անկախ

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումները


Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են:

ԿԳՄՍ նախարարությունից Անկախին հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):

Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում, և դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս:

Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը: Նկատենք, որ վերականգնման նախագծերը ևս իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետական խումբը՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ։ Պեղումներով բացվել են ոչ միայն պարսպապատը, այլև դրան կից մի շարք օժանդակ կառույցների հիմքեր, տնտեսական հորեր, օջախներ և այլն:

Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները,

ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները:

Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ:

Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր: Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:

Լոռի բերդ հնագիտական պեղումներ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին