Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հայտնել է, որ Եյսկում Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է 17 բնակարան։
Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել ինը հարկանի շենքում։ Կոնդրատևը մանրամասնել է, որ հրդեհը ընդգրկել է մի քանի հարկ։ Գրում է Russian.rt.com-ը։
«Նախնական տվյալներով՝ վնասվել է 17 բնակարան»,- գրել է նա։
Կոնդրատիևն ասել է, որ սկսվել է տան բնակիչների օգնության կենտրոնի տեղադրումը։
Նա հավելել է, որ բոլորին պատշաճ աջակցություն կցուցաբերվի։.
Նահանգապետը հայտնել է նաև, որ տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Սու-34 ինքնաթիռը կործանվել է Եյսկում՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնական թռիչքի ժամանակ բարձրանալիս։
Նշվում է, որ վթարի վայրում՝ բնակելի թաղամասերից մեկի բակում, օդանավի վառելիքը բռնկվել է։