Կրասնոդարի երկրամասի իշխանություններ․ Եյսկում Սու-24-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի.
Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետ Աննա Մինկովան հայտնել է, որ Եյսկում բնակելի շենքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Երեք մահացածները հաստատ հայտնի են»,- գրել է նա։
Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ։
Շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունից հայտնել են, որ բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, փրկարարները որոնումներ են իրականացնում հարկերում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եյսկում ավիավթարի պատճառով վնասված շենքում մոտ 600 մարդ է ապրում։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը կարգադրել է պարզել տան յուրաքանչյուր բնակչի գտնվելու վայրը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է ռազմական օդանավակայանից ուսումնական թռիչքի ժամանակ բարձրանալիս։ Նախարարությունից հայտնել են, որ օդաչուներին հաջողվել է ցած նետվել ընկնող ինքնաթիռից։