99 տարեկանում մահացել է ատոմային էներգետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, խորհրդային միջուկային նավատորմի ստեղծողներից մեկը, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սարկիսովի մեթոդոլոգիան օգտագործվել է խորհրդային և ռուսական միջուկային սառցահատների մի քանի սերունդների, ինչպես նաև լողացող ատոմակայանների նախագծման ժամանակ, որոնցից առաջինը կառուցվել է Ռուսաստանում։