f

Անկախ

Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ–հսկողության սահմանումը կբերի Արցախի հայաթափմանը․ Տիգրան Աբրահամյան


Հայաստանի դեմ տեղի ունեցած սեպտեմբերյան հարձակումից հետո, Ադրբեջանը որպես նախապայման կրկին ակտիվացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ընդ որում՝ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում, թե «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը։

Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ավելի վաղ սրա մասին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը, բայց այս փուլում այն, կարծես, առավել սուր է դրված։
Ի՞նչ է սա նշանակում։ Խնդիրը հետևյալն է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են ադրբեջանական անցակետ և հսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող «Լաչինի միջանցքում»։
Ճիշտ է՝ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և չի նախատեսում ադրբեջանական անցակետերի տեղակայում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարությունն Ադրբեջանն ըստ սեփական պատկերացումների է կիրառում, ապա այս դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ/հսկողության սահմանումը։
Անցակետի հնարավոր տեղակայումը միանշանակ կբերի Արցախի հայաթափմանը, որովհետև շատերի համար՝ Արցախում և Հայաստանում, այդ հատվածով անցնելը լուրջ անվտանգային սպառնալիք կդառնա։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ ճանապարհի նկատմամբ ադրբեջանական հսկողությունը կբերի ցանկացած իրավիճակում ճանապարհի փակման վտանգ։
Կարծում եմ՝ Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ոչ թե ընտրության առաջ է կանգնեցրել՝ ՀՀ-ի տարածքով միջանցքի գոյության վերաբերյալ համաձայնություն կամ ՀՀ-ն Արցախի հետ կապող ճանապարհին անցակետի տեղակայում, այլ իրականում առաջնորդվում է և՛–և՛ սկզբունքով՝ ուղղակի ժամանակի հարց է։ 

Ո՞վ լիներ, որ չօգտվեր ՀՀ-ում հաստատված ռեժիմի գոյությունից և չփորձեր ստանալ առավելագույնը»։

Հայաստան Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին