Իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։
«Իրեն անծանոթ երկու մարդ հարձակվել են Էդգարի վրա եւ ծեծել։ Ես դեռ չեմ տեսել իրեն, բայց հույս ունեմ, որ վնասվածքները ծանր չեն, որովհետեւ շտապօգնության մեքենայից Էդգարը կարողացել է կապվել կնոջ հետ»,- նշեց Սողոմոնյանը։
Էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։