f

Անկախ

Սա արդեն պատահականություն չի, սա տեխնոլոգիա է. Ստեփան Դանիելյան


Ազգերին մասնատելու շատ լավ տեխնոլոգիաներ կան, կան նաև ազգերին միավորելու տեխնելագիաներ. ցանկացած հասու իշխանության խնդիրն է միավորել ազգը եւ մեկ միասնական մշակույթ ու կրթական համակարգ ստեղծել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք ցեղային, կրոնական ու տեղային մասնատումների գիտակցություն չունեն, ու այդ քիչ ժողովուրդներից մեկը հայերն են, դա ֆենոմեն է, եթե դրան էլ ավելացնենք այն, որ հայերը վաղուց էին կորցրել պետականությունը:

Անգամ ֆրանսիացիները, անգլիացիները, ռուսներն, մյուսների մասին չենք էլ խոսում, ունենալով կենտրոնաձիգ պետական ավանդույթներ, նման բաժանումները չեն կարողացել հաղթահարել:

Մեր հարևաններից ադրբեջանցիներն ունեն կրոնական, ցեղային խորքային տարանջատումներ, որը փորձում են հաղթահարել արմենոֆոբիայի միջոցով, վրացիները երկար ժամանակ պահպանելով պատականությունը, մինչև այժմ ցեղային տարանջատումներ ունեն:

Ինչևէ, ինչի համար եմ սա գրում:

Նման բաժանումներ չունենալով, սակայն օգտագործելով համապատասխան տեխնոլոգիաներ, կարելի է անգամ հայերին բաժանել իրարամերժ հատվածների, երևի ինչ-որ կենտրոններ մեզ վրա սոցիալոգիական հետազոտություն են իրականացնում։

Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառության մեջ դրվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը' աղվանական ծագման հիմնավորումներով, Սերժ Սարգսյանի ժամանակ առաքելական-աղանդավոր տարանջատումը, գործողների ժամանակ նախկիններ-ներկաներ, որն ավելի լայն էր, քան նախկին իշխանություն ու նոր իշխանություն բաժանումը, միաժամանակ փորձարկվում էր հարուստներ-աղքատներ, թալանողներ-թալանվածներ սոցիալական բաժանումը, արևմտամետներ-ռուսամետներ անհեթեթ գիծը, որը փակում է անվտանգության հարցերի մասին լուրջ քննարկումները, հիմա նետվում է հին սերունդ - նոր սերունդ տարանջատումը։

Չզարմանաք, որ հաջորդ փուլում քաղաքաբնակների ու գյուղաբնակների տարանջատմանն էլ գործը հասնի: Իրոք, կան երկրներ, որտեղ նման լուրջ տարանջատում գոյություն ունի։

Սա արդեն պատահականություն չի, սա տեխնոլոգիա է»:

Հայաստան Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին