f

Անկախ

Սա իշխանության պատվեր է՝ սպանելու մտադրությամբ. Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Փաշինյանը լիներ. Էդգար Ղազարյան


Բժիշկիներն ասում են՝ նորմալ է, կար են դրել գլխիս շրջանում, քանի որ վնասվածք կար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

«Հարվածների, ալջարդի տեղեր կան, բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա: Չնայած առաջարկեցին 1-2 օր հիվանդանոցում մնալ, բայց ես կարծում եմ՝ տանն ավելի հարմարավետ կլինի: Եթե անհրաժեշտ կլինի կդիմեմ բժիշկների օգնությանը»,-ասաց նա:

 

 

Անդրադառնալով միջադեպին, Էդգար Ղազարյանն ասաց. «Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել: Իրենք դարանակալել էին, ինձ սպասում էին: Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին: Հետ վերադառնալուց նույնիսկ նկատեցի իրենց որպես շենքի կամ բնակիչ կամ այցելու, բարեւեցի անցա: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Ակնհայտ, իրենց մտադրությունը նույնիսկ կարող էր սպանելը լինել, որովհետեւ ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Դրանից հետո իրենք գնացեին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք:

Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»,-պատմեց Էդրար Ղազարյանը:

Նա հավելեց, որ հարձակվողները որեւէ պահանջ չեն ներկայացրել, որեւէ խոսք չեն ասել. «Ես վերջին շրջանում որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ, որեւէ մեկի հետ վեճ, վիճաբանություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ հիմնկանում «ֆեյք» պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչ այդ անցյալ ունեցել եմ վիրավորանք-սպառնալիք, դիմել եմ ոստիկանություն, քրեական գործեր են հարուցվել, հետո քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը հանելուց հետո կարճվել են: Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու  մտադրությամբ»,-ասաց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց, որ արդեն նախնական ցուցմունք տվել է տեղի ունեցածի մասին, հիմա էլ սպասում է, որ տան մոտ, դեպքի վայրում քննչական գործողություններ կլինեն. «Ըստ իրենց տեղեկությունների արդեն վարույթ է սկսվել: Կոնկրետ մեր շենքի մոտակայքում կան տեսանկարհանող սարքեր, հուսով եմ՝ կօգտվեն դրանցից: Այդ պահին աղբահանության ծառայության աշխատակիցներն էլ էին այնտեղ իրենց մեքենայով: Իրենք նաեւ ականատեսներ են: Միանգամից ինձ գցել են գետնին, ես չհասցրեցի իրենց տեսնել, ուշադրություն էլ չեմ դարձրել, որ փորձեմ իրենց վիզուալ ֆիքսել:

Երիտասարդներ էին, մոտ 30 տարեկան: Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ: Կարծում եմ՝ պատվիրել է, ինքը դժվար անձամբ դա աներ: Իրենք ակնհայտորեն եկել էին իմ կարծիքով սպանություն իրականացնելու: բարեբախտաբար չի հաջողվել: Իրենց ագրեսիվության աստիճանը դրա մասին էր խոսում»,-ասաց Ղազարյանը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է նույն ակտիվությամբ պայքարել, նա արձագանքեց. «Չէ, մի քիչ ավելի կակտիվացնեմ, որովհետեւ այդպես թողնել չի կարելի»:

 

Էդգար Ղազարյան Տեսանյութ ծեծ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին