f

Անկախ

ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒՐՔԵՐ ՊԵ՞ՏՔ ՉԵՆ


Փառք Աստծո, որ ստախոսության համար տուրքեր չկան: Այլապես մեզ բոլորիս սնանկացում է սպասում:
Դ. Ֆոնվիզին

Ինչ որ առումով ես կարող եմ համաձայնվել Դ. Ֆոնվիզինի հետ: Գուցե կա՞ն տուրքեր, որ մեզ վրա դրվում են ուշացումով: Հաճախ էլ ,հարկատունե դառնում են ուրիշները: Հիշենք 1988թ. աղետալի երկրաշարժը: Անբարեխղճորեն էին շենքեր կառուցել: Շինանյութերը գողացել էին բոլոր նրանք ովքեր կարող էին, մենք էլ քաջատեղյակ էինք: Տարերքին խաբել չկարողացանք: Բայց տուժեցին ոչ միայն նրանք, ովքեր կարողացել էին գողանալ, տուժեցին նաև նրանք, ում չես մեղադրի անգամ անտարբերության մեջ:
Հիշեմ մի դեպք: Երևանի խանութներից մեկում վաճառվող մեղրի պիտակին հաճախորդը բարձրաձայն կարդաց՝ ՛՛Ոչ բնական մեղր՛՛, կարդաց ու վիրավորական ետ հրեց ապրանքը: Իրավունք ունե՞ր, արդյոք, վիրավորվել: Թե՞ պիտի շնորհակալություն ասեր ու փոխարենը վիրավորանքը պահել նրանց համար, ովքեր մի քանի փեթակներից բազում կիլոգրամներով ՛՛մեղր՛՛ են վաճառում՝ գովազդելով իրենց ապրանքը, ձիու /և ոչ միայն/ միսը վաճառվում է տավարի մսի տեղ, իսկ երբ անգամ ստուգված թեստով բացասական արդյունք ես արձանագրում, պատրաստ են առճակատման: 
Շրջենք շուկաներում:

Միսը վաճառվում է ավելի թանկ, քան պատրաստի արտադրանքը: Վերջինիս որոշ տեսակների վրա խոնավության շղարշ է նկատվում, դա նրանից է, որ լցոնը ի վիճակի չէ երկար պահելու խոնավությունը: Կեղծվում է ամեն ինչը՝ աղբյուրի ջրից սկսած, մինչև տեսա-էլեկտրոնիկան, չխնայելով նաև մեր վերջին հույսը՝ դեղերը: Բոլորը չես թվարկի: Ապրանքների մեծ մասը միանգամյա օգտագործման համար է պիտանի: Կշեռքի և կշռման մասին շատ է խոսվել, բայց բանը հասել էր նրան, որ փողոցում հանդիպում էինք ,մաքուր քաշե արտահայտությանը, կամ մեկը քեզ փորձում է համոզել, որ մեկուկես լիտրանոց շիշը ավելին կարող է տեղավորել: Ինչո՞վ վերջացավ այս ամենը: Էլեկտրոնիկայով աշխատող կշեռքը փրկեց մեզ, թե՞... Վաճառողը ստում է, վերավաճառողը կրկնում է նրան ու ավելացնում ստի իր բաժինը: Այս մարդիկ տուրքեր վճարում են, բայց ոչ ստի համար: Ստի համար տուրք վճարում են գնորդները: Իսկ ինչ որ բան վաճառողը մի ուրիշ տեղ գնորդ է: Ահա թե ինչու սնանկացում սպասվում է բոլորիս:
Հեռոստաեթերից հայ կինը ստում է, մի քանի դրամ հոնորարի համար հայտարարում, թե ամուսինը մեռած է, կամ թե, մոռանալով իր հագ ու կապը և թանկարժեք վզնոցը, հայտարարում, որ ի վիճակի չէ վճարել երեխայի դասագրքերի և այլ առօրեական կարիքների համար: Ո՞րն է նման ծրագրի նպատակը: Մենք կորցնո՞ւմ ենք մեր դեմքը, թե՞ սովորում ենք ուղղել սխալները: 
Լրագրողական իմ հետաքննությունները գալիս են ապացուցելու, որ անգամ, երբ դիտում ենք իրավաբանական թեմաներով հաղորդումները, երբևիցե չենք մտածում մեր սխալներն ուղղելու մասին: Ականջը կանչի մեր մեծերի՝ Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի, Լեռ Կամսարի, չե՞ որ ,Կիսաբաց լուսամուտներե-ի տաղավարում ոչ ավել, ոչ պակաս՝ տուրուդմփոց են սարքում, սեղան ջարդում ու հետո էլ բարձրաձայնում, թե մեր գլխավոր նպատակը օգնության կազմակերպումն է: Հավատալ, թե՞ չհավատալ: 
Սուտը մտել է առօրյա: Բամբասանքը դարձել է գերիշխող: Բժիշկը թաքցնում է հիվանդի ախտորոշումը, գուցե հավատալով, որ դրա հաշվին նա մի քիչ երկար է ապրելու: Ստում է բժիշկը, բայց նա արդար է իր խղճի և մաքրության առաջ: Վկան հաճախ ստում է նոր հանցանքներից խուսափելու համար, բայց արդարացված չէ, երբ վկան մոռանում է արդարադատության մասին: Երիցս այժէական է կրտսեր Սենեկայի բնօրոշումը. ,Շատերը ստում են նրա համար, որ խաբեն, ուրիշներն էլ՝ որովհետև իրենք են խաբվածե:
Իսկապես, ինչքա՜ն ստախոսություն, կեղծիք, խարդախություն, զեղծարարություն գոյություն ունեն մեր հասարակությունում: Ստում են իշխանավորները, ստում են իշխանություն չունեցողները, թերթերից մեկը այս օրերին իր էջերում անգամ համարակալում է երկրի վարչապետի ստերը:
Ազնվություն, առաքելություն, ճշմարտախոսություն բառերի իմաստները փոխատեղվում են, խառնվում: Օրինավոր մարդ ենք համարում գողին, խաբեբային: Ինչ են մատուցում զանգվածային լրատվամիջոցները: Լրատվամիջոցները ձեռնածուի սարքագործիքի նման դարձել են երկհուն: Անգամ օրենքն ու օրենսդրությունն են դարձել փուշ ճշմարտության ճանապարհին: Վերցնենք, օրինակ, գործազրկությունը: Հայաստանում գործազուրկների թիվը նվազում է, զբաղվածներինը՝ աճում, բայց իրականում պատկերը այլ է: Օրենքով գործազուրկի կարգավիճակ սահմանելու գործում կան անհարկի սահմանափակումներ: 
Պարբերաբար լսում ենք երկրում տնտեսական աճի մասին, բայց գնալով մեր վիճակը ամենևին էլ չի բարելավվում: Գները սնկի նման աճում են, կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի չնչին չափերով բարձրացումը ոչնչով չի օգնում:
Գործազրկությունը նվազում է, բացվում է նոր աշխատատեղեր, - լսում ենք ամեն օր, բայց արձանագրում ենք հակառակը:
Սուտը դժբախտաբար թափանցել է նաև երկրի անվտանգության ոլորտ: 
Իսկ ի՞նչ է մնում հասարակությանը խաբեությունից ընդհանրապես: Ճնշող մեծամասնությունը միշտ պարտվողի դերում է հայտնվում: Հարկավոր է հնարավորինս արագ թոթափել ստի բեռը: Արդյունքում՝ մեր հաղթանակները չեն ուշանա: Ճանապարհը հաստատ կլինի բարետես ու բարեկարգ, եթե ճանապարհ կառուցողի ձեռքերը մաքուր են, միտքը՝ ճկուն, ու մեկ բառով ասած, ,հացը հացարարին է տրվածե:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

  Վաղարշակ Ղորխմազյան  ստախոս սուտ խոստումներ Հայաստան էսսե

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին