Թուրքական Ahaber հեռուստաընկերության եթերում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե իրենք Հայաստանից դրական ազդակներ են տեսնում հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ։ Նա պնդել է, որ հայ–թուրքական հարաբերությունները ինչքան էլ առանձին գործընթաց լինի, այն կապված է հայ–ադրբեջանական գործընթացի հետ, եւ իրենք զգուշավոր են, քանի որ գուցե Հայաստանը ինչ–որ հարցում հետքայլ անի։
Իբրահիմ Քալընը շեշտել է, թե երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ եւ կինտեգրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին։