f

Անկախ

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 34 պրոպագանդիստների ու դերասանների դեմ


Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 34 քաղաքացու նկատմամբ, որոնք, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, առնչվում են «ռուսական ապատեղեկատվության տարածման և քարոզչության հետ»։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կանադային ԱԳՆ հաղորդագրությունը։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել, մասնավորապես, մեդիամենեջեր Թինա Կանդելակին, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը, «Առաջին ալիքի» տեղեկատվական հաղորդումների բաժնի տնօրեն Կիրիլ Կլեյմենովը, հեռուստահաղորդավարներ Անդրեյ Կոնդրաշովը, Նաիլյա Ասկերզադեն, Անատոլի Կուզիչևը, Օլեսյա Լոսևան, Անդրեյ Դոբրովը, Դմիտրի Գուբերնիևը, լրագրողներ Ալեքսանդր Գամովը և Ալեքսանդր Կոցը։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել նաև դերասաններ Սերգեյ Բեզրուկովի, Վլադիմիր Մաշկովի, Դմիտրի Պևցովի, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու, «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի, «Նոր մարդիկ» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաևի նկատմամբ։

Պատժամիջոցներ են սահմանել նաև ՊՆ-ի կողմից վերահսկվող «Զվեզդա» հեռուստաալիքի նկատմամբ։

«Ռուսական ռեժիմի պատերազմը կախված է ստից ու խաբեությունից։ Այն փակում է սեփական քաղաքացիների բերաններն ու բանտարկում, որոնք համարձակվում են ասել ճշմարտությունը։ Քանի որ Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները շարունակում են աճել, Կանադան քայլեր է ձեռնարկում՝ հակազդելու քարոզչությանը, որը փորձում է արդարացնել դրանք»,- ասվում է ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ։

Պատժամիջոցները սառեցնում են ռուսաստանցիների ցանկացած ակտիվներ Կանադայում և արգելում կանադական ֆինանսական հաստատություններին ծառայություններ մատուցել նրանց: Բացի այդ, արգելվում է պատժամիջոցների ենթարկված անձանց մուտքը Կանադա։ 
 

Աշխարհում Կանադա Ռուսաստան հակառուսական պատժամիջոցներ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին