f

Անկախ

Բանակը կազմաքանդելու ևս մեկ ծրագիր


Հոկտեմբերի 13-ին կառավարությունը հավանության արժանացրեց Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել:

Ըստ նախագծի՝ հավելավճարի հաշվարկումը պլանավորելու է այդ զինծառայողների ատեստավորում անցնելու հանգամանքով:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո կսկսվի զինծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը. «Այսինքն՝ զինծառայողը ատեստավորում անցնելուց հետո կստանա կրկնակի աշխատավարձ, երբեմն ավելին, և այս գործընթացը շարունակական բնույթ կունենա»: Փաշինյանի խոսքով՝ սա բանակի բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է:

Այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ բանակը կազմաքանդելու, առաջնագծի պակմանագրային ծառայողների մեջ պառակտում մտցնելու ծրագիր է։ Ինչպե՞ս կարելի է սահմանը պաշտպանող, իրենց կյանքը վտանգող պայմանագրային շարքային զինծառայողներից մեկին մյուսի համեմատ կրկնակի ավել աշխատավարձ տալ։ Այդ դեպքում ծառայակիցը կարող է ատեստավորում անցած պայմանագրային շարքայինին ասել՝ դու ինձնից կրկնակի անգամ բարձր աշխատավաձ ես ստանում,ուրեմն պարտավոր ես կրկնակի անգամ աչալուրջ լինել, կրկնակի անգամ ավել ջանք թափել։ Եթե պայմանագրային զինծառայող շարքայինները եւ սերժանտները կրթական բարձր մակարդակ եւ գրագիտություն ունենային, ինչո՞ւ են ամռան տապին,ձմեռ ցրտին իրենց կյանքն առաջնագծում 170-190 հազար դրամի համար վտանգում։

Գաղտնիք չէ, որ շատերը ստիպված պայմանագրային զինծառայող են դարձել այն պատճառով , որ այլ աշխատանք չեն կարողացել գտնել, բանկերում չմարված վարկեր ունեն։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում հայոց բանակ պայմանագրային զինծառայող Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին