f

Անկախ

«Իրավունք». Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է․ Վահան Բադասյան


«Իրավունք» թերթը գրում է․ «Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է: Որ պահին խաղաղապահ զորախումբը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ՝ գաղտնիք»: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին՝ ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կաՌուսական զորախումբը մնալու է հինգ տարիժամկետը եւս հինգ տարով կարող է երկարաձգվելեթե կողմերից որեւէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի առաքելության դուրսբերումԲայց ակնհայտ էոր Ադրբեջանըգոնե այս պահի իրողությունները հաշվի առնելովթույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումըԻ՞նչ է լինելու այդ դեպքում:

Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք դեռեւս 20-25 տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով՝ կա՛մ պետք է Թուրքիան գար, կա՛մ՝ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածաշրջանը գտնվում է իր տիրապետության տակ:

Պարոն Բադասյանի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արցախի վրա:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը արդեն իսկ Արցախի վրա ունեցել է իր ուղղակի ազդեցությունը, եւ հնարավոր է՝ դեռ ունենա: Որովհետեւ ՌԴ-ի թուլացման հետ մեկտեղ Թուրքիան դիրքավորվում է տարածաշրջանում: Այդ մասին քաջատեղյակ է նաեւ ՌԴ-ն: Միշտ էլ այդպես է եղել, որովհետեւ ՌԴ-ն եւ Թուրքիան միշտ իրենց տարաձայնությունները լուծել են հայկական տարածքի վրա: Այսօր էլ ՌԴ-ն չի ցանկանում Թուրքիային նեղացնի, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր Թուրքիան տարածաշրջանում դարձել է խաղացող, ընդ որում՝ կարեւոր խաղացող: Թուրքիային չի նեղացնում նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ իրենց գործընկերն է: Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Արեւմուտքի դեմ ՌԴ-ն կռվում է մեն-մենակ: Եվ այս պայմաններում ՌԴ-ն փորձում է հնարավորինս չնեղացնել Թուրքիային:

Ի՞նչ դերակատարում ունի ուրեմն Ադրբեջանը:

Ադրբեջանը տարածաշրջանում այսօր ստանձնել է չարաճճի երեխայի դեր: Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի, այսպես ասած, ճուտն է: Այդ երկիրն է ստեղծել Սդրբեջանին՝ դարձյալ ռուս-թուրքական շահերից ելնելով:

Պարոն ԲադասյանԱլիեւը հայտարարեցոր Բաքուն պատրաստ է ոչպաշտոնական շփումներիայն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտիայլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելինՄասնավորապես ընդգծելով. «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ ենեւ ում դա դուր չի գալիսկարող են հեռանալայլ տարբերակ չկա»:

Գիտեք, ես ինքս, որպես արցախցի, խուճապահար չեմ լինում այդ պատասխանից, որովհետեւ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են, նա ուզում է ոչնչացնել բոլորիս, ուզում է հայաթափել: Բայց, փաստացի, մենք այսօր էլ, վաղն էլ լինելու ենք եւ քանի մենք կանք, Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ: Նույնիսկ Արցախում հայի չապրելով՝ շարունակվելու է գոյություն ունենալ Արցախի հարցը, վառ օրինակ Ձեզ բերեմ: Այսօր մենք չենք ապրում Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, բայց խնդիրը շարունակում է մնալ: Ալիեւը «խաղաղություն» է պարտադրում, քանի որ տեսնում է, որ Հայաստանում անկամք ու թույլ իշխանություն է: Մեր իշխանություններն էլ չեն կարողանում հաղթահարել այն համոզմունքի շեմը, որ փրկությունը միայն զենքով է: Բայց եթե մենք շարունակենք չզինվել, ապա շարունակելու ենք մնալ տարածաշրջանում, որպես խաղալիք, ինչպես որ այսօր է: Ալիեւն էլ, օգտվելով իրավիճակից, ինչպես ուզում, այնպես էլ խաղում է մեզ հետ: Իսկ ինչու է իշխանությունը խուսափում պատերազմից, որովհետեւ իշխանության մեջ եւ որեւէ մեկը բանակում չի ծառայել, ոչ ոք կռվող մարդու կերպարի մեջ չի մտել` սկսած Փաշինյանից, մինչեւ Անդո ու «Շիշ բռնող»:

Ուրեմնինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ես համոզված եմ, որ այս ամենից դուրս գալու ճանապարհին պետք է ամեն կերպ խուսափենք պատերազմից, որովհետեւ պատերազմի մենք այս պահին պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընթացքում խելքի կգա եւ վերջապես կհրաժարվի Նիկոլ ընտրելուց: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, որ նա իրականում հեղափոխություն չի արել, այլ սովորական իշխանափոխություն է կատարել` իր ողջ թիմով, որոնց մի մասը գլոբալիստներ են, մի մասը՝ ԼԳԲՏ եւ այլն: Սրանք պարզապես շատ հեռու են զենքով երկիրը պաշտպանելու գործից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Վահան Բադասյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին