f

Անկախ

Նոր միկրոավտոբուսներ՝ Գյումրիում. օրական երթուղի դուրս է գալիս 58 մեքենա. Եւս 20 ավտոբուս են գնելու


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի հետ այցելել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ։ Տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել ու ծանոթացել է «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը։

Մարզպետարանից հայտնում են, որ 2021 թվականի «Միկրոավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն 200 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրել, մյուս կեսը՝ համայնքը։

«Սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է թվով 63 միկրոավտոբուսներին, չարչրկված էր, շուրջ մեկ տարի այս ծրագրի մասին խոսվում էր, սակայն միկրոավտոբուսները չէին գործարկվում, մեր քաղաքացիները չէին տեսնում աշխատանքը և դժգոհությունները խիստ օբյեկտիվ էին։ Արդեն մի քանի շաբաթ է՝ ցանցն ամբողջապես գործարկվում է։ Այցի նպատակն է վերահսկել այն ծրագիրը, որը կառավարությունը սուբվենցիոն միջոցներով իրականացրել է, հասկանալ, թե որտեղ կան խնդիրներ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ դժգոհություններ։ Մեզ հասնում են դժգոհություններ, որ ոչ բոլոր թաղամասեր են հասնում միկրոավտոբուսները, աշխատանքային գործընթացների հետ կապված։ Հիմա մենք արձանագրեցինք խնդիրները, որոնք կան և ես լիահույս եմ, որ պատասխանատուները հետամուտ կլինեն հարցերի լուծմանը»։

Մարզպետին է զեկուցվել, որ նոր միկրոավտոբուսներով սպասարկվում է 5 երթուղի՝ թիվ 2/20, 3/26, 5/25, 6/24, 7/12։ Օրական երթուղի դուրս է գալիս 58 մեքենա, աշխատում են առավոտյան 7․30-ից մինչև 21․30։ Ձեռք են բերվել և տեղադրվել են տեսահսկման և մետաղադրամ ընդունող սարքերը։

Մարզպետը կարևորել է երթուղիները սպասարկող վարորդների մասնագիտական պատասխանատվությունը, կարգապահությունը, բժշկական զննություն անցնելը։

2023-ին Գյումրին նոր սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 20 ավտոբուսների ձեռքբերում», ծրագրի նախնական արժեքը 670 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։

«Պետք է հասկանանք, որ ավտոբուսների ձեռքբերումն ինքնանպատակ պետք է չլինի։ Կարևոր է մեքենաների մատչելիությունը։ Եկեք արձանագրենք, որ միկրոավտոբուսները մատչելի չեն և գնման գործընթացում մենք պետք է հաշվի առնենք նաև այն մարդկանց կարիքները, որոնք հենաշարժական խնդիրներ ունեն։ Եվ նաև ընդարձակ պայմանները, որովհետև միկրոավտոբուսները մեկ մուտք ունեն և հենց դրա համար էլ միկրոավտոբուս է կոչվում, որպեսզի ավելի բարեկեցիկ պայմաններ լինեն, ինչ ամբողջ աշխարհում կա»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Նազելի Բաղդասարյանն ու վստահեցրել, որ ամեն ինչ արվելու է երթուղիների նկատմամբ պատշաճ վերահսկողության և քաղաքացիների սպասարկման որակի ապահովման համար։

Հայաստան Շիրակի մարզ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին