f

Անկախ

Ռուսական զորքը ոչնչացրել է ԶԱԷԿ–ի գրավման փորձ արած ուկրաինական դեսանտը. ՌԴ ՊՆ


ՊՆ–ում հայտնել են, որ մեկ օրում ուկրաինացի զինվորականները Էներգոդարի ուղղությամբ 13 արկ են արձակել։

ՌԴ զորքն այսօր վաղ առավոտյան ոչնչացրել է 37 նավերով ու մոտորանավակներով Զապորոժիեի ԱԷԿ–ի գրավման փորձ կատարած ուկրաինական դեսանտը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

«Այսօր առավոտյան ժամը 4-ի սահմաններում հակառակորդը մինչև 2 վաշտ ուժերով Կախովսկայա ջրամբարի ձախ ափին դեսանտ իջեցնելու և ատոմակայանի տարածքը գրավելու հերթական փորձն է արել։ Դեսանտի համար ներգրավվել էր 37 նավ և մոտորանավակ, այդ թվում` 12 ծանր և 25 թեթև տիպի։ ԶԱԷԿ–ի արտաքին տարածքը պաշտպանող ՌԴ զորքի ակտիվ գործողությունների արդյունքում հակառակորդի դեսանտը ոչնչացվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հավելում է, որ ուկրաինացի զինվորականներն ավելի քան 90 մարդ և 14 նավ են կորցրել, դեսանտի մնացած մասը հրետանային կրակի հետևանքով ցրվել է Կախովսկայա ջրամբարի մոտակայքում։

Պաշտպանական գերատեսչությունում նշել են նաև, որ ՈւԶՈւ հրետանին մեկ օրում 13 արկ է արձակել Էներգոդորի հյուսիսային ծայրամասի և ԶԱԷԿ–ի հարող տարածքի ուղղությամբ, ՌԴ հրետանու պատասխան կրակը ճնշել է ուկրաինական կողմի կրակային միջոցները։

«Զոհեր և ավերածություններ կայանում չկան։ Ռադիացիոն իրավիճակը նորմալ է»,– ընդգծում է ՌԴ ՊՆ–ն։

 

Բացի այդ, հակամարտկոցային պայքարի ընթացքում ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ում և Խարկովի մարզում խոցել է ուկրաինական երկու հրետանային մարտկոց և «Ուրագան» ՀԿՌՀ–ի երկու դասակ։

Նշվում է նաև, որ նախորդ օրվա ընթացքում Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղությամբ ավելի քան 120 ուկրաինացի զինվորական և օտարերկրյա վարձկան է ոչնչացվել։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։

ՌԴ ՊՆ Զապորոժիեի ատոմակայան Ոկրաինա Աշխարհում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին