f

Անկախ

Պուտինը Ռուսաստանի կազմում ներառված տարածքներում ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է interfax.ru-ն։

Պուտինը հրամանագրի ստորագրման մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում։

«Ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր շրջաններ ընդունելու մասին սահմանադրական օրենքները: Կիևի ռեժիմը, ինչպես գիտեք, հրաժարվել է ճանաչել մարդկանց կամքն ու ընտրությունը, մերժում է բանակցությունների ցանկացած առաջարկ, ընդհակառակը, հրետակոծությունը շարունակվում է: Քաղաքացիները մահանում են»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ այդ տարածքներում «մինչ Ռուսաստանին միանալը ռազմական դրության ռեժիմ էր գործում»։ 

«Այժմ մենք պետք է օրինականացնենք ռազմական դրության ռեժիմն արդեն ռուսական օրենսդրության շրջանակում: Այդ իսկ պատճառով ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին»,- պարզաբանել է Պուտինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը:

Ստորագրմանը նախորդած ելույթում Պուտինն ասել էր, որ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել էր Պուտինը:

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, ԼժՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ Արևմուտքը չի ճանաչել հանրաքվեների արդյունքները և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել ուկրաինական տարածքների «բռնակցման» համար:

Վլադիմիր Պուտին Աշխարհում Ռուսաստան ռազմական դրություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին