f

Անկախ

20 շիշ օղի և շատ հաճելի նամակ՝ Պուտինից. Բեռլուսկոնիի գաղտնի ձայնագրությունն Իտալիայում մեծ աղմուկ է առաջացրել


Իտալիայում մեծ աղմուկ է ստեղծվել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ելույթի ձայնագրության պատճառով։ Դատելով La Presse թերթի հրապարակումից՝ իտալացի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը կուսակիցների հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օղու և գինու տեսքով նվերներով, ինչպես նաև «հաճելի նամակներով» է փոխանակվել, գրում է BBC-ն։ 

La Presse թերթի հրապարակած ձայնագրության մեջ Բեռլուսկոնին, մասնավորապես, ասել է. «Ռուս նախարարներն արդեն մի քանի անգամ ասել են, որ մենք իրենց հետ պատերազմական իրավիճակում ենք գտնվում, քանի որ զենք ենք մատակարարում Ուկրաինային և աջակցում ենք նրան։ Ես անձամբ չեմ կարող իմ կարծիքը հայտնել, քանի որ եթե այն հասնի մամուլին, դա աղետ կլինի, բայց ես շատ, շատ անհանգստացած եմ»:

Այնուհետև Բեռլուսկոնին շարունակում է. «Ես նորից սկսել եմ բավականին շատ խոսել Պուտինի հետ, այն իմաստով, որ իմ ծննդյան օրը նա ինձ ուղարկել է 20 շիշ օղի և շատ հաճելի նամակ։ Ես պատասխանեցի մի քանի շիշ լամբուրյան գինով և նույնքան հաճելի նամակով»։ 

La Presse-ի համաձայն՝ այս ելույթը հնչել է Բեռլուսկոնիի և նրա «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցության խորհրդարան ընտրված պատգամավորների փակ հանդիպման ժամանակ։

Չորեքշաբթի կեսօրին Եվրահանձնաժողովը արձագանքել է Բեռլուսկոնիի խոսքերին։ ԵՀ ներկայացուցիչն ասել է, որ երկրներն ազատ են ինքնուրույն կառուցել երկկողմ հարաբերություններ՝ հարգելով ընդհանուր առմամբ Եվրամիության քաղաքականությունն ու դիրքորոշումը։ Ըստ նրա՝ եվրոպացի և ռուս քաղաքական գործիչների շփումներն արգելված չեն, սակայն նրանց առաջնահերթությունը պետք է լինի «Ուկրաինայի դեմ անօրինական ներխուժման և ագրեսիայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշման փոխանցումը և ռուս գործընկերներին կոչ անելը անհապաղ դադարեցնել ներխուժումըև սկսել հարգել միջազգային իրավունքը»։ 

«Եվրամիությունը միաձայն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը»,- հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Այն բանից հետո, երբ թերթը հրապարակել է ձայնագրությունը, «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցությունը հայտարարել է, որ իրենք և Բեռլուսկոնին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերաբերվում են այնպես, ինչպես Եվրոպան և ԱՄՆ-ն։ 

«Այս հարցում անորոշության տեղ չկա և չի էլ եղել»,- ասված է հաղորդագրությունում։ 

Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը նաև պնդում է, որ Բեռլուսկոնին նկատի չի ունեցել իր վերջին ծննդյան օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ը, այլ «հին պատմություն է պատմել մի դրվագի մասին, որը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ»։

Սա առաջին դեպքը չէ, երբ 86-ամյա Բեռլուսկոնին խոսում է Պուտինի հետ իր մտերմության մասին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա մեկ անգամ չէ, որ հանդիպել է Պուտինի հետ, իսկ ինքը՝ Պուտինը, Բեռլուսկոնիին անվանել է իր ընկերն ու դաշնակիցը։

Այս տարվա սեպտեմբերին Բեռլուսկոնին ասել էր, որ Մոսկվան ցանկանում է Կիևում «արժանապատիվ մարդկանց» իշխանության բերել, ինչը նույնպես սկանդալ է առաջացրել։

Աշխարհում Ռուսաստան Իտալիա Սիլվիո Բեռլուսկոնի Վլադիմիր Պուտին

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին