f

Անկախ

«Փաստ». Ո՞ւմ հույսին է տնտեսությունը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը ընդամենը 2-3 խոշոր կազմակերպություններ են, և առաջին հերթին՝ Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը:

Բանն այն է, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ: Այդ գումարից 129,2 միլիարդ դրամը (1000 խոշոր հարկատուների միասին վճարած հարկերի մոտ 8 տոկոսը) վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն էլ շարունակում է գլխավորել «1000յակի» ցուցակը: Ի դեպ, հետաքրքիր է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը եռապատկել է իր վճարած հարկերը: Կառավարության հաջորդ հույսը «Գազպրոմ Արմենիան» է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 41 մլրդ 802,3 մլն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 9 տոկոսով:

Երրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 32 մլրդ 472 մլն դրամով։ Այս ընկերությունն իր վճարած հարկերը նախորդ տարվա ինն ամսվա համեմատ ավելացրել է մոտ 31 տոկոսով: Դե ինչ, փաստը մնում է փաստ, որ պետական բյուջե հարկային մուտքերը գնալով ավելանում են: Մնում է հասկանալ, թե ինչպես է կարողանալու դրանից օգտվել կառավարությունը՝ սոցիալական խնդիրներ լուծելո՞վ, բանակաշինությանը զարկ տալո՞վ, թե՞ պարգևավճարների «ավանդույթը» շարունակելով ու զարգացնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

տնտեսություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին