f

Անկախ

«Հրապարակ». Մատվիենկոն «խանդի տեսարաններ» է բեմադրել


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ ուղիղ հայտարարություններ են եղել ՀԱՊԿ-ի չեզոքության հետ կապված։

Մեզ պատմեցին, որ ԱԺ նախագահը ռուսական կողմին անգամ արտասովոր առաջարկ է արել, որ Հայաստանում հայ-ռուսական բարեկամության պուրակի կառուցման հարցում համաֆինանսավորում կիրառվի: Թերեւս փորձել է ցույց տալ, որ այդ բարեկամությունն այնքան չարժե, որ Հայաստանն իր վրա վերցնի ֆինանսական ողջ բեռը։ Անգամ գումարի չափի մասին են ասում՝ առաջարկել է, որ 180 հազար դոլարը ռուսները ներդնեն, ինչը տարակուսանքով են ընդունել Պետդումայում, եւ այն քննարկումների առիթ է դարձել։

Նշենք, որ հայ-ռուսական բարեկամության պուրակ հիմնելու մասին պաշտոնական շրջանակներում բարձրաձայնել են ամիսներ առաջ, երբ այդ հարաբերություններում դեռեւս այսպիսի լարում չկար։ Բարեկամությունը խորհրդանշող հուշարձան եւս պետք է տեղադրվի, որի նախագծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, հայտարարվել է մրցույթ, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն էր։

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի Ռուսաստանի հրապարակում (Երեւանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,- մասնավորապես նշվում է նախարարության հրամանում։ Ի դեպ, ըստ սահմանված չափորոշիչների՝ քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը․ «Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձեւով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները»: Մեզ ասացին, որ հենց այդ արձանի համար է պահանջվել 180 հազար դոլար գումարը, իսկ հարակից պուրակը կկառուցվի ՀՀ բյուջեի հաշվին։

Սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց հետեւյալը․ «Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք բարձրաստիճան այցեր է ունեցել, որոնցից որեւէ մեկի ընթացքում Ձեր նշած հարցը չի բարձրացվել։ Հանդիպումներին առավել կարեւոր հարցեր են քննարկվել, մասնավորապես՝ անվտանգությանը վերաբերող եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին առնչվող հարցեր»։

Ի դեպ, մեզ պատմել են նաեւ, որ բավականին դրամատիկ է ստացվել ԱԺ նախագահի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը․ տիկինը պարբերաբար «խանդի տեսարաններ» է բեմադրել եւ ԱԺ նախագահին հանդիմանել է ԱՄՆ կոնգրեսականներին, մասնավորապես` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար։ Սիմոնյանը փորձել է շահել տիկին Մատվիենկոյի սիրտը եւ նրան հրավիրել է Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վալենտինա Մատվիենկո Ալեն Սիմոնյան Ռուսաստան Հայաստան

Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Ավելին
Ավելին